Добавить новость

«Зенит» в Москве обыграл «Спартак» в молодежном первенстве

В Подольске состоялась церемония награждения юных участников конкурса «Служба спасения Московской области глазами детей»

Свыше 22 тыс. человек посетили экскурсии Музея транспорта Москвы с 2021 года

Гости более чем из 100 стран поучаствуют в модном форуме BRISC+ Fashion Summit



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պուտինի և Կիմ Չեն Ընի սիրո բովանդակությունը

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի երկօրյա այցը Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ)։ Այս մասին երկու երկրները հայտարարել են միջազգային հանրության` պատժամիջոցների տակ գտնվող պետությունների միջև ռազմական համագործակցության հաստատման մտավախությունների ֆոնին։

Սա Պուտինի երկրորդ այցն է Հյուսիսային Կորեա։ Առաջին անգամ Ռուսաստանի նախագահը ԿԺԴՀ մեկնել էր 2000 թվականին` իր առաջին նախագահական ժամկետի հենց սկզբում։ Այն ժամանակ Պուտինը հանդպում էր ներկայիս նախագահ Կիմ Չեն Ընի հորը` Կիմ Չեն Իրին։ Նախագահները երկու երկրների միջև փոխադարձ համագործակցության հռչակագիր էին ընդունել։

Միջազգային փորձագետների կարծիքով, ներկայիս այցի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք կբերվեն զենքի և տեխնիկական աջակցության փոխանակության մասին։ Պաշտոնական Փհենյանը Մոսկվային կարող է մատակարարել ռազմամթերքներ, որոնք այդքան անհրաժեշտ են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Փոխարենը Մոսկվան տնտեսական և տեխնիկական աջակցություն կցուցաբերի, որը կնպաստի Կիմի միջուկային և հրթիռային ծրագրերին։

Հյուսիսային Կորեայի ծայրահեղ ռազմականացված տնտեսությունը երկրին հնարավորություն է տվել ստեղծել արկերի ու հրթիռների խոշոր արսենալ, պատմում է ԲիԲիՍի ռուսական ծառայության ռազմական տեսաբան Իլյա Աբիշևը։ Նրա խոսքով, հյուսիսկորեական ռազմամթերքի մեծ մասը մշակվել է հին խորհրդային զենքերի հիման վրա։ Օգտագործվել են նույն տրամաչափերը, հետևաբար հեշտ է դրանք կիրառել ռուսական ռազմատեխնիկայում։ Որոշ զինատեսակներ գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում են ռուսական մոդելները։ Օրինակ, հյուսիսկորեական KN-23 հրթիռները, որոնցից Ռուսաստանն արդեն կիրառել է Ուկրաինայի դեմ, բոլոր չափանիշներով համընկնում են ռուսական 9М723-ի հետ, որն օգտագործվում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական համալիրներում։ 

Երկու երկրների համագործակցության հարմարավետության առումով կարևոր է նաև այն, որ թե՛ Մոսկվան, թե՛ Փհենյանը արդեն իսկ գտնվում են արևմտյան դաժան պատժամիջոցների տակ, այնպես որ նոր սանկցիաներով վախեցնելը, կարելի է ասել, իմաստ չունի։ Իսկ ընդհանուր ցամաքային և ծովային սահմանները հեշտացնում են մատակարարումների լոգիստիկան։

Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Անդրեյ Լանկովը նշում է, որ հրետանային ռազմամթերքի և բալլիստիկ հրթիռների փոխարեն, Փհենյանը ակնկալում է Մոսկվայից ստանալ ավելի ժամանակակից զինատեխնիկա։

Կորեական համալսարանաի դիվանագիտության պրոֆեսոր Նամ Սոն Ուկի խոսքով, հանդիպման կարևորագույն թեմաներից կլինի նաև միջուկային զենքը, այդ մասին, սակայն, հանրայնորեն հազիվ թե որևէ բան հայտարարվի, քանի որ դա կառաջացնի հարևան երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Չինաստանի դժգոհությունը։

Սպասվում է, որ Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն կընդլայնեն նաև տնտեսական համագործակցությունը, ինչը ոչ պակաս կարևոր ասպեկտ է պատժամիջոցների տակ գտնվող երկրների համար։

Հյուսիսային Կորեան «աշխատողների արտարժութային եկամտի» կարիք ունի։ Այս հարցի լուծման համար, հավանաբար, կմեծացնեն կորեացի աշխատավորների արտագաղթը Ռուսաստան, որտեղ պատերազմի ֆոնին աշխատուժի պակաս է նկատվում։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների բանաձևը, սակայն, կորեացի աշխատողներին արգելում է աշխատել արտերկրում։ Բոլոր արդեն իսկ այլ երկրներում գտնվող աշխատանքային միգրանտները պարտավորվում էին Հյուսիսային Կորեա վերադառնալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 22-ը։ Եթե Ռուսաստանը` լինելով Անվտանգության Խորհրդի մշտական անդամ, պաշտոնապես աշխատանքի վերցնի կորեական միգրանտների, դրա միջազգային հետևանքները կարող են լուրջ լինել։

ԿԺԴՀ-Ռուսաստան համագործակցության ոլորտում հետաքրքրական է նաև տուրիստական ասպեկտը։ 2024-ի փետրվարից Ռուսաստանը վերականգնել է դեպի Հյուսիսային Կորեա խմբային ճամփորդությունները, որոնք դադարեցվել էին Քովիդ-19 համավարակի պատճառով։ Հունիսի 6-ից վերաթողարկվել է արդեն չորս տարի չգործող ուղևորափոխադրող գնացքների աշխատանքը։ Պրիմորիեի երկրամասի կառավարության տվյալներով, փետրվարից մայիս միջակայքում ԿԺԴՀ այցելել է ավելի քան 400 ռուսաստանցի զբոսաշրջիկ։

«Տուրիզմը միայն օտարերկրյա արժույթ ձեռք բերելու միջոց չէ, այն նաև կարևոր է երկրների միջև հարաբերությունները անմիջականորեն մարդկանց շփումներով զարգացնելու համար», – բացատրում է Հյուսիսկորեական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Կիմ Դոն Յոփը։ Նրա խոսքով, օտարերկրյա զբոսաշրջիկները ելումուտը նաև մեղմացնում է Հյուսիսային Կորեայի իմիջը, որպես փակ, վտանգավոր և անհասանելի երկիր։ Այս առումով, սակայն, հեռանկարները մեծ չեն։ Երկրում օտարերկրացիների տեղաշարժման սահմանափակումների և զբոսաշրջային ենթակառուցվածքների բացակայության պատճառով, տուրիստական հոսքերը մնում են սակավ։

The post Պուտինի և Կիմ Չեն Ընի սիրո բովանդակությունը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Петербург посетили 8,5 млн туристов с января

В МИД Беларуси объяснили смысл новой ядерной доктрины России

Терапевт Маеренкова предупредила о риске остеопороза и аритмии из-за кофе

Стало известно будущее бесплатных сервисов Google в России

Музыкальные новости

Выставка-ярмарка открылась в Пскове в рамках фестиваля «Книжная яблоня»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.

Суд взыскал с Киркорова 90 тысяч рублей за оскорбление Успенской попрошайкой

Новости России

Рябков: Россия тщательно следит за реакцией Запада на изменение ядерной политики

Петербург посетили 8,5 млн туристов с января

Следователи назвали приоритетную версию смерти отравившихся детей под Красноярском

В Северной Осетии рассказали о росте числа туристов за первое полугодие

Экология в России и мире

Домодедово раскрыл 20 лучших маршрутов для отдыха в бархатный сезон

Яна Рудковская, Ксения Собчак, Seville, Снежана Георгиева и другие гости светской презентации нового клипа Мота

Пластический хирург Александр Вдовин: как избавиться от мешков под глазами

Коллекция Richard Quinn весна-лето 2025

Спорт в России и мире

Хуркач пожертвует по €100 за каждый эйс пострадавшим от наводнения

Ребекка Шрамкова обыграла Ангелину Калинину на старте турнира в Пекине

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине

«Теннисистки заслуживают зарабатывать на равных с мужчинами». Веснина выступила за соразмерные призовые

Moscow.media

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?

Интервью с вампиром

Обзор известных приложений, созданных на iOS

Жизнь-штука полосатая...











Топ новостей на этот час

Rss.plus






Отбывающий пожизненное наказание лидер Ореховской ОПГ Буторин готовится на СВО

Терапевт Маеренкова предупредила о риске остеопороза и аритмии из-за кофе

Свыше 22 тыс. человек посетили экскурсии Музея транспорта Москвы с 2021 года

Резидент технополиса «Москва» обеспечил запуск в производство 3D-принтера