Добавить новость

«Говорит Земля» или «Полтергейст. Другое измерение»: что посмотреть в кинотеатрах

Лавров оценил вероятность продажи Турцией российских ЗРК

В центре Москвы произошло массовое ДТП с участием полицейской машины

Первым судном, которое проплыло по Красному морю почти за год, стал газовоз с российским СПГ



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ժամանակին այստեղ գործում էին Հրազդանմաշը, Ռադիոզավոդը, ՊՇԷԿ-ը, ՋԷԿ-ը, Ցեմենտի գործարանը

Երևանից 50 կմ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա գտնվում է Հայաստանի ամենացուրտ քաղաքներից մեկը։ Վարորդ Հայկը քաղաք մտնելիս ցույց է տալիս ՋԷԿ-ի խողովակների ֆոնին մեծ գովազդային պաստառը՝ «Հրազդան․ թանգարան բաց երկնքի տակ»։ Հրազդանն իրոք թանգարան է՝ «դեկոմունիզացիայի» բազմաթիվ թանգարաններից մեկը տարածաշրջանում։ Ժամանակին մեծ ու բազմամարդ արդյունաբերական քաղաքից բան չի մնացել, միակ աշխույժ կետը Երևան գնացող տրանսպորտի կայանատեղին է։

Երկար ձգվող քաղաքը, ըստ խորհրդային պլանավորման, կազմված է երեք հիմնական թաղամասերից։ Հին հատվածը՝ Ներքին Ախտան, քաղաքի մշակութային կենտրոնն էր՝  հանրային մեծ զբոսայգով, դրամատիկական թատրոնով, գրադարաններով ու կինոթատրոնով։ Կենտրոնական մասում՝ Ռայկոմում, բազմաբնակարան և ադմինիստրատիվ շենքերն են, գնացքի կայարանը, իսկ սովետական շրջանում այստեղ կար նաև ավտոկայան։ Եվ միկրոշրջանը, որն արդյունաբերական գոտուն հարող աշխատավորների թաղամաս է․ կառուցվել է մի շարք գործարանների շուրջ։

Հակագաղութային թրենդը հրազդանցիների մոտ ակտուալ չէ։ Մարդիկ կարոտով են հիշում խորհրդային տարիները, երբ իրենց քաղաքը արդյունաբերությամբ 4-րդն էր Հայաստանում։ Ժամանակին այստեղ գործում էին Հրազդանմաշը, Ռադիոզավոդը, Հրազդանի ՊՇԷԿ-ը, ՋԷԿ-ը, Ցեմենտի գործարանը, Պանելային տնաշինական կոմբինատը, Ջրառատի կաթի համալիրը, հացի, գինու, գրիչի գործարանները, Կեչառքն ու Հրազդանի մեքենան:

— Հազար տեսակի գործարաններ կային՝ սանրի գործարան կար, գրիչի, ցեմզավոդ, գռես, հրազդանմաշ։ Մի հատ պարապ մարդ չէիք տեսնի։ Էդքան զավոդ եթե աշխատեն, պարզ չի՞, որ լավ կլինի։

Հայկը, ով այժմ տաքսու վարորդ է, օրական ամենաքիչը հինգ անգամ պետք է գնա Երևան և հետ գա, որ ծախսերը հանած իրեն էլ աշխատավարձ հասնի։ Խորհրդային շրջանում նա աշխատել է Հրազդանմաշում։

— Տարին չլրացած՝ արձակուրդ էին տալիս, 13-րդ աշխատավարձ կար, պրեմիա կար։ Հիմա ուրիշի ձեռի տակ ես։ Տաքսի սերվիսում եմ աշխատում․ մինչև մեքենան չփչացնես, չեն թողի, որ մնաս տանը։

Սովետի ժամանակ Հրազդանը խոպան էր․ աշխատանքի համար գալիս էին Երևանից ու այլ մարզերից։

Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցված «Հրազդանմաշը» հիմնադրվել է 1970-ականներին։ Այն արտադրում էր ռազմական տեխնկա և ռադիոէլեկտրոնիկա: Արտադրանքի սպառողը Խորհրդային միության պաշտպանության նախարարությունն էր: Գործարանը գտնվում է Միկրոշրջանին հարող տարածքում։ Այդ նույն հատվածում են նաև Հրազդան ՋԷԿ-ը, 5-րդ էներգաբլոկն ու Ցեմենտի գործարանը։

— Հրազդանմաշը ֆիլիալներ ուներ Մարտունիում, Երևանում, Գորիսում և Հրազդանի Կոճոռ թաղամասում։ Բոլոր տեղերում ընդհանուր առմամբ աշխատում էր 16-17 հազար մարդ։ Պետք է զարգանար ու աշխատողների թիվը հասներ 32 հազարի։ Ռուսաստանից ստանում էինք դետալներ, մասեր։ Հրազդանմաշում վայեննիյ իզձելիաներ էինք հավաքում, վերջնական տեսքի բերում և ուղարկում համապատասխան տեղեր։

Հրազդանմաշի նախկին աշխատակից ինժեներ Յուրիկը իր մեքենայով տանում է  մեզ Կաքավաձոր գյուղ՝ դաղձ հավաքելու։

Կանգնում ենք  գործարանի ետնամասում գտնվող կայարանի շենքը նայելու՝ քանդված է, դռները զմրսած։ Այս գծերով ժամանակին բեռնատար գնացքներ էին անցնում, հումք բերում գործարանների համար։ Հեռվում երևում են Հրազդանմաշի քանդված արտադրամասերը։ Քանդված ճանապարհով հասնում ենք սարերի մեջ թաքնված Կաքավաձոր։ Գյուղի սկզբնամասում երկու բարձրահարկ շենք կա, մեկը՝ կիսակառույց։ Գյուղը նախատեսում էին դարձնել աշխատանքային ավան, շինարարությունը սկսվել էր 80-ականների վերջին և կիսատ մնացել։ Սովետական շրջանի աշխուժությունը Յուրիկը նկարագրում է արագ ընթացող բնակարանաշինությամբ։ Հրազդանմաշն ինքն էր շենքեր կառուցում իր աշխատակիցների համար։

— Տների հերթ կար։ Երկու-երեք ամսում 9-հարկանի շենք էր կառուցվում ու բաժանվում ժողովրդին՝ ձրի։ Ռայկոմի շատ շենքերում և Միկրոշրջանի Գ3 թաղամասում հատկապես Հրազդանմաշի կառուցած շենքերն են։ Իրենց ուժերով, իրենց ծախսով պատվիրում էին Տրեստին, Տրեստը կառուցում էր, իրենք էլ բաժանում էին ժողովրդին։

Խորհրդային միության փլուզումից հետո Յուրիկն իր ընկերների հետ փայտամշակման կոոպերատիվ է հիմնել, մինչ օրս այդտեղ է աշխատում։

Միկրոշրջանի բնակելի շենքերի կողքին գտնվում է Ռադիոզավոդի տարածքը՝ բաղկացած չորս-հինգ շենքերից։ Այստեղ հիմնականում արտադրում էին ռադիոդետալներ՝ ավիակոնստրուկցիայի և զինվորական տեխնիկայի համար։ Էլլան ուսանողական տարիներին այստեղ ուսումնական պրակտիկա է անցել, աշխատանքային պրոցեսից քիչ բան է հիշում։ Ասում է՝ հիմնականում կանայք էին աշխատում։

— Նենց էի սիրում, որ կանայք սպիտակ խալաթներ ու գլխարկներ էին հագնում։ Ամեն օր գործից հետո հասցնում էին լվանալ, կռախմալ տալ, որ ձիգ լինեն ու արդուկել։

Ռադիոզավոդի կիսաքանդ  շենքերից մեկը անկախացումից հետո օգտագործվում էր որպես բանտ։ Բնակիչների բողոքից հետո այն փակվեց։

ԽՍՀՄ փլուզումից հետո գործարաններին սպառնում էին վայրի պրիվատիզացիայի շոկը և  ազգային զարթոնքով ոգևորված բնապահպանները։ «Հրազդանմաշը» և մյուս գործարանները սեփականաշնորհվեցին։ Տնտեսական կապերը կորցնելու, գույքը վաճառելու, պարտքեր կուտակելու արդյունքում գործարանների մեծ մասը սննանկացավ և փակվեց։

— Լևոնի [Տեր-Պետրոսյանի] եղբայրը առավ Հրազդանմաշը, նույնիսկ մի ամիս չմնաց․ ամեն ինչ ավիրեցին, միջի ստանոկները ծախեցին։ Ես հիշում եմ, որ մարդ էի տարել Մեղրի ու տեսա, որ մի կողմում պարսիկների գնացքն ա կանգնած, մյուս կողմում՝ մերը։ Էն կռաններից էր էնտեղ, որ վրան երկու տոննայանոց մագնիս կա։ Պարսկաստանի կողմից էդ մագնիսը եկավ մեր կողմ՝ ստանոկների վրա, վերցնում էր ու տանում իրանց կողմի վագոն։ Հրազդանմաշը կիլոյով կշռին, որպես ջարդոն հանձնեցին պարսիկներին։

Գործարանի մասնատումը շարունակվում է մինչ օրս՝ հանում են շենքերի քարերը, ներսում մնացած երկաթներն ու արմատուրաները։

Հրազդանի մասին խոսելիս մեր վարորդ Հայկը ամեն երկրորդ նախադասությունն ավարտում էր «սեփականաշնորհեցին, փակեցին» բառերով։

— Էս էլ մեր Հրազդանի կաթի գործարանն էր առաջ։ Ամեն ինչ արտադրում էր։ Սեփականաշնորհեցին, փակեցին, մտան մեջից ամեն ինչ գողացան։ Հիմա էլ ուրիշ մեկն ա առել։ Ասում են՝ չրի զավոդ են սարքելու։ Էստեղ էլ գինու գործարանն էր։ Էլի սեփականաշնորհեցին, դռները փակվան, մնաց։ Այստեղ կար նաև ծխախոտի գործարան։ ․․․հազար բան կար, բոլորը փակվեցին։

90-ականների սկզբին նոր առաջացած բիզնեսմենները բիզնես էին անում, իսկ մարդիկ փորձում էին ադապտացվել նոր իրականությանը․ Սովետի փլուզում, պատերազմ, արտագաղթ։

— 90-ականներին հարստանալու երկու ձև կար։ Մեկը պատերազմն էր։ Ովքեր Ղարաբաղում մարադյորություն էին անում, եկան ու հարստացան։ Երկրորդն էլ բիզնեսն էր։ Ճարպիկները, վաճառականները կարողացան առաջ գնալ։

— Հրազդանը և Չարենցավանը իսկապես շատ վատ վիճակի մեջ հայտնվեցին, երբ Սովետական մեծ պետությունը փլուզվեց, և այս մարդիկ ուղղակի մնացին սոված։ Պետական աջակցությունը հիմնականում գնում է մայրաքաղաք և սահմանամերձ համայնքներ, իսկ մայրաքաղաքին մոտ քաղաքներն ու բնակավայրերը չեն զարգանում, անապատ վիճակում են մնում։

Այսօր Հրազդանի տարածքում գործում է 24 ձեռնարկություն: Նախկին մեծ գործարաններից մնացել են ՀրազՋէկը և ցեմենտի գործարանը, ավելացել է 5-րդ էներգաբլոկը։

— Ցեմենտի գործարանը հաճախ ընդհատումներով է աշխատում։ Լինում է, որ ամիսներով աշխատավարձ չի տալիս։ Մի քանի տարի առաջ էլ 5-րդ բլոկում մեծ կրճատումներ եղան, աշխատավարձը կրկնակի իջեցրեցին։

— Հրազդանմաշից մի քանի ցեխեր մնացին՝ ինստրումենտալնի ցեխն ու վայեննի գործարանը։ Ինստրումենտալնի ցեխում մի 250-300 մարդ ա աշխատում, իսկ վայեննիյում՝ 150-200 մարդ։

Աշխատատեղերը քիչ են, մարդիկ գնում են Երևան կամ հարակից մարզեր, մի մասը Ծաղկաձորում վարձու աշխատանք է անում։ Հրազդանի իրարից տարբերվող երեք բնակավայրերն այժմ ունեն մեկ ընդհանրություն՝ անթիվ-անհամար մանր ու միջին մթերային խանութներն ու գեղեցկության սրահները։ Սա էլ այնուամենայնիվ ժամանակավոր բնույթ է կրում։

— Երկու հատ [Երևան] սիթի բացվեց ու խփեց փոքր բիզնես անող խանութներին։ Նաև Վայկիկի կա, որը էլի վնասում ա մարդկանց՝ օրինակ, կանանց, որոնք գնում Թուրքիայից էին ապրանքներ բերում:

Մոնոպոլիստներից Հրազդան է եկել նաև Գագիկ Ծառուկյանը։ Նրան պատկանող կազմակերպությունն այժմ սպասարկում է Երևան-Հրազդան երթուղին՝ անհատ տաքսիստներին զրկելով իրենց աշխատանքից։

Իր աշխատանքը դեռ չկորցրած վարորդը մեզ տանում է Վանատուր՝ Միկրոշրջանն ու Ռայկոմն իրարից բաժանող գյուղը։ Այս գյուղից է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

— Սա էլ իմ հայրենիքն ա։ Առաջ գյուղի անունը Աթարբեկյան էր։ Երբ Սասունը դարձավ թագավոր, անունը փոխեց՝ դրեց Վանատուր։ Վանատուրը հյուրասիրության աստվածն ա։

2008-ից այն ժամանակ դեռ Լևոնական Սասուն Միքայելյանի և Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև քաղաքական կոնֆլիկտ կար։ Ներկայիս քաղաքապետը Սասունի որդի՝ Սևակ Միքայելյանն է։

— Առաջ էդ Աթարբեկյանի ճանապարհը չէին սարքում, պատժում էին Սասունին։ Հետո Սևակը դարձավ և սարքեց ճանապարհը։ Հիմա պետք ա տեսնես՝ առավոտ, կեսօրին, իրիկունը․․․ ինչքան ճանապարհների հավաքարարներ կան, մենակ մեր գյուղն են ավլում։

Հայկի հետ շարունակում ենք ճանապարհը։ Նա փորձում է ոչ մի բան բաց չթողնել, ցույց տալ սովետական անցյալ դարձած բոլոր շենքերը, հուշարձանները։ Անցնում ենք ավտոկայանի շենքի կողքով․ այժմ այն հարսանեկան հանդիսությունների սրահ է՝ «Սիրո կայարան» անունով։

Ճանապարհին մի քանի անգամ հանդիպում ենք պարեկային մեքենաների։ Վարորդը զգաստանում է, գցում ամրագոտին։ Ասում է՝ քաղաքում չափից դուրս շատ են պարեկները, հաճախ տուգանում են։

— Երևանում պատրուլների մեքենաները սպիտակ են, սպիտակը էդքան վախենալու չի։ Էստեղ լրիվ սև են։

Քաղաքում ժամանցի վայրեր գրեթե չկան։ Զբոսայգիների մեծ մասը բարձիթողի վիճակում են։ Սրճարանները բացվում ու, վերածվելով «տղայական տարածքների», փակվում են։ Փողոցներում իրենց ժամանցն են կազմակերպում տղամարդիկ՝ խաչմերուկներում կանգնելով, բակերում խաղեր խաղալով։ Կանայք ժամանցի համար գնում են Ծաղկաձոր կամ Երևան։

— Երբ ես փոքր էի, Միկրոյում կար ջրավազան ու այն հանրային ամենամեծ զբոսնելու վայրն էր։ Մարդիկ երեկոյան գալիս էին էս լողավազանի շուրջը պտտվում էին, պտտվում էին, պտտվում էին։

— Մեր գյուղում մեծ ակումբ կար՝ թենիս ու բիլիարդ էր դրած, շախմատի տեղ կար։ Տարածքը վերջերս են բարեկարգել, բայց էնտեղ միայն պապիկներն են հավաքվում։

Միկրոշրջանից Կենտրոն թաղամաս տանող ճանապարհին հուշարձաններ են՝ նվիրված 44-օրյայի պատերազմի, 90-ականների և հայրենական պատերազմի զոհերին, իսկ քաղաքի բարձրահարկ շենքերի մեծ մասը պատված է վերջին պատերազմի զոհերի պատկերներով։

— Այստեղ բոլորը իրար բարեկամ են, հարազատ են և պատերազմի ընթացքում մահերը շատ էին, անընդհատ թաղումների մեջ էինք։ Դա պայմանավորված էր նրանով, որ երկրապահ կամավորական ջոկատի ղեկավարը Սասունն է։

2020-ի պատերազմն ազդեց նաև Հրազդանի անշարժ գույքի շուկայի վրա․ տան գներն աճել են։ Կոտայքի մարզը և, մասնավորապես, Հրազդանը դարձավ համար մեկ անվտանգ վայրը Հայաստանում, քանի որ այն չունի պետական սահման։

Ճամփորդության վերջում գալիս ենք տաքսիների կայանատեղի։ Աշխատանքային օրվա վերջն է։ Այս ժամերին մայրաքաղաք գնացողների հոսքը կանգնած է, վարորդները հաճախ գնում են դատարկ, որ Երևանից եկողներին բերեն։ Վարորդն ասում է՝ քաղաք եմ գնում, բայց 1000 դրամով։

Անի Թադևոսյան

The post Ժամանակին այստեղ գործում էին Հրազդանմաշը, Ռադիոզավոդը, ՊՇԷԿ-ը, ՋԷԿ-ը, Ցեմենտի գործարանը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Глава Якутии провел первое совещание республиканской комиссии «Вместе к Победе!»

Демонтаж недостроенного ТЦ на въезде в Одинцово выполнен на 90%

Армения приняла участие на встрече глав национальных центральных бюро Интерпола стран-участниц СНГ

Нижний Новгород вошел в ТОП-5 лидеров климатической повестки городов РФ

Музыкальные новости

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Что нового в законах об апартаментах в 2024 году?

Мы тоже можем: Google в Европе подала антимонопольную жалобу на Microsoft

"Фонтанка": в Пулково задержали похитителя ребенка, которого искали семь лет

Новости России

29 сентября в Москве ожидается облачная погода с прояснениями, местами кратковременный дождь

Знаки зодиака: Москвички предпочитают украшения со львом

Первым судном, которое проплыло по Красному морю почти за год, стал газовоз с российским СПГ

Российским школьникам предложили учить узбекский язык из-за мигрантов

Экология в России и мире

Чемпионы Дона по киокусинкай провели турнир в Marins Park Hotel Ростов

Крутой позывной для армии

Азербайджанца-русофоба Амида Юсубова, призывавшего ненависти к русским, приговорили к 3,5 годам заключения

Токсиколог Кутушов назвал дефицит магния причиной проблем с пищеварением

Спорт в России и мире

Павлюченкова объявила о досрочном завершении сезона

Камилла Рахимова вышла во второй круг WTA-1000 в Пекине, обыграв Кимберли Биррелл

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине

Первую ракетку мира подводят под срок // Всемирное антидопинговое агентство будет добиваться дисквалификации Янника Синнера

Moscow.media

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

Сегодня свой 65-летний юбилей отмечает Заслуженный спасатель Российской Федерации, член Высшего Совета Общероссийской общественной организации "Российский союз спасателей" Литюк Николай Петрович

Осенние отражения...

"Пейзажи Карелии"











Топ новостей на этот час

Rss.plus






Магнитная буря 29 сентября 2024 года: сложный день ожидает метеопатов из-за активности Солнца

Первым судном, которое проплыло по Красному морю почти за год, стал газовоз с российским СПГ

Чем отличался слон на пачках знаменитого чая высшего сорта: пройдите тест на знание мелочей из СССР

Лавров оценил вероятность продажи Турцией российских ЗРК