Եթե սա կարելի է կոչել քաղաքականություն, պարզ երևում է, թե այն ինչին է հակված։ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ և միանշանակ ասում է, թե որն է իր նպատակը, այն է՝ վեց թուրքալեզու պետությունների միավորումը մեկ ազգ դառնալու նպատակով։ Մեր աչքի առջև թուրքալեզու պետությունները որոշում են կայացրել և ստեղծում են Մեծ Թուրանի բանակ։ Սահմանել են «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որ այն անընդհատ հնչի, և դրա անվան տակ պարզ խոսում են իրենց միավորման հնարավորության մասին։