«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հաղորդման հեղինակներ Սպարտակ Սեյրանյանն ու Գառնիկ Գևորգյանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումների լույսի ներքո անդրադառնում են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խորքային գործընթացներին, Հայաստանի վրա փոփոխվող աշխարհակարգի հնարավոր ազդեցությանը, ռիսկերին ու հնարավորություններին։