Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվում սպասված ուրախությունը պարգեւել մարզասերներին: Այսօր 96 կգ քաշայինների պայքարում նախապես հայտավորված էին մեր հանրապետության երկու ծանրորդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը, սակայն մեկնարկից անմիջապես առաջ պարզվեց, որ Հակոբ Մկրտչյանի անունը չկա մասնակիցների ցուցակում: Ենթադրաբար, պատճառը վնասվածքը կարող է լինել: Սակայն ասպարեզում մնացած Դավիթ Հովհաննիսյանն էլ