Ինչպես են Արեւմուտքում եւ Ռուսաստանում հասկանում «հումանիզմը», «ապստամբությունը» եւ «ժողովրդավարությունը» Օրերս Մինսկում կայացած Ռուսաստան-Բելառուս միութենական պետության բարձրագույն մարմնի նիստից հետո Պուտին-Լուկաշենկո դուետը մի փոքրիկ ներկայացում խաղարկեց: Բնականաբար, նման մակարդակի համատեղ ելույթների ժամանակ իմպրովիզները բացառված են, հնարավոր է միայն «պասերով խաղ»: Եվ այսպես, սկզբից Լուկաշենկոն սրտնեղեց, որ իր երկրի անվտանգությանն իբր սպառնում են Լեհաստանն ու Լիտվան՝