Սիրիայում իրավիճակի լարման սկզբից ի վեր իր առաջին հրապարակային մեկնաբանությունում նախագահ Բաշար Ալ-Ասադն ասել է, որ Սիրիան կշարունակի «պաշտպանել իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից և նրանց աջակիցներից»:
Նա հավելել է, որ Սիրիան ունակ է հաղթել նրանց, որքան էլ ինտենսիվ լինեն հարձակումները։
Թուրքիան, որը սիրիական ընդդիմադիր խմբավորումների հիմնական աջակիցն է, պնդել է, թե իր դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու կառավարական հարձակումները ընդդիմության...