ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունները, ասոցիացիաները եւ միավորումներն այսօր մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ նվիրված հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որով մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ: Միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավերներ էին ուղարկվել փոխվարչապետին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահի ժ/պ-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, տեղակալին եւ անդամներին՝ օրենքի նախագծի հեղինակներից եւ