Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։ «Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։