Ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, հղում կատարելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ նաև իր փորձին, նշեց․ «Չգիտեինք՝ ինչը կարելի է ցույց տալ․ ցույց էինք տալիս դիակներ, լացող էրեխեք, ցույց էինք տալիս այն բոլորը, ինչ մարդուն մղկտացնում է, բայց գործողության չի մղում, որը չի բարելավում իրավիճակը»։