Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։
Հավանականություն կա, որ փրկվածների մի մասին վերցրել է որոնողափրկարարական ինքնաթիռը: Մյուսներին փրկելու համար ուղարկվել է ֆրեգատ, գրում է life.ru-ն։
Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ: Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից մեկնել է նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա հասներ նոյեմբերի 29-ին: