Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների և բարդ փուլ են ապրում։ Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն։
«Մեր հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և խորը արմատներ։ Այսօր, ի դեմս բազմաթիվ մարտահրավերների, մեր հարաբերությունները բարդ փուլ են ապրում, որը, չնայած առկա ռիսկերին, նպաստում է դրանց հասունացմանը»,- ասել է դեսպանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են մշակութային և կրթական կապերին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ–ռուսական համագործակցության հեռանկարները: