Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Կիլիան Մբապեն շուտով կսկսի աչքի ընկնել արդյունավետությամբ։
«Բոլոր հարձակվողների հետ անհաջող շրջաններ պատահում են: Ես տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզվելիս: Վաղ թե ուշ այս շարքը կավարտվի. Դա ժամանակի հարց է։
Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում։ Ընդահակառակը՝ նա կարող է ինձ սովորեցնել դա:
Արդյո՞ք Կիլիանը պետք է աշխատի պաշտպանությունում: Չեմ կարծում»,- մեջբերում է մասնագետին Marca-ն։