Добавить новость

Обыск прошел у екатеринбуржца дома из-за переписки о крафте оружия в видеоигре

Врачи МОНИКИ Подмосковья обсудили вопросы организации медпомощи в регионе

Убитую в Балаково бизнес-леди могли унизить, заставив копать яму для себя

Сергей Лавров: Большую войну на Ближнем Востоке кто-то очень и очень хочет



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այրիները. «Սեր, որ պարտվեց պատերազմին»

Վերջերս բոլորել է Մարիաննա Մնոյանի ամուսնության 5-ամյակը։ Այդ հինգ տարիներից չորսը նա այրի է։ 29-ամյա Մարիաննայի՝ ընդամենը մեկ տարի տևած ամուսնական կյանքը ընդհատվել է 44-օրյա պատերազմով։ Տարիներ շարունակ իրեն հանգիստ չտվող ծանր ապրումները հաղթահարելու համար՝ երիտասարդ այրին իր և զոհված ամուսնու՝ Ռաֆայել Մխչյանի սիրո մասին գիրք է հրապարակել: 

«Ելանք ու սկսեցինք երկուսով արագ տեղավորվել, ոգևորված դասավորում էինք իրերը, ուրախանում, որ առանձին ենք, մենակ, մենք մերը ունենք։ Ինձ հետ հավասար գործ արեց, նույնիսկ բաներ կային, ինձ չէր թողնում, որ ես անեի։ Նայում էի ու մտածում՝ ինչ երջանիկ ու բախտավոր աղջիկ եմ ես, որ ունեմ իր նման մեկին կողքիս»։

«Օգնիր ինձ վերևից, որ գոնե ապրել կարողանամ։ Ես վստահ եմ, որ մի օր հաստատ կհանդիպենք, ու մնացած բոլոր բառերը կասեմ, երբ դիմացդ կանգնած կլինեմ։ Ու, հա, ես իմ կյանքի միակ ու իդեալական սիրուն թողեցի Եռաբլուրում։ Ես ուրիշ տեղ Եռաբլուր չունեմ, իմ Եռաբլուրն իմ Ռաֆայելի «տունը» Երևանում է։ Միշտ ինձ հետ ես դու, իմ թանկ բացակա։ Ցավոք, մեր սերը պարտվեց պատերազմին, բայց դու հաղթել ես, իմ լուսավոր, լույսերի մեջ մնաս»,- «Սեր, որ պարտվեց պատերազմին» գրքում գրում է Մարիաննան։

«Ո՛նց կարող է նման բան լինել քո կյանքում»

– Երիտասարդ աղջիկ ես՝ թռի-վռի, ուսանողուհի ես, սիրահարվում ես, սիրո համար պայքարում ես, ամուսնանում ես ու… այսպես։ Ո՛նց կարող է նման բան լինել քո կյանքում։ Երբ գնում եմ Եռաբլուր, զգում եմ, որ ինքը իմ ամեն ինչը տեսնում է, զգում է, նայում եմ նրա նկարին ու աչքերով իրար հասկանում ենք… ոնց որ միշտ։ 

Ամուսնացանք ու մի քանի ամիս հետո տեղափոխվեցինք Ջաբրայիլ: Հիշում եմ՝ ճամփա ընկանք, գնում-գնում էինք ու ոչ մի  կերպ տեղ չէինք հասնում։ Շատ հեռու էր, սկզբում վախենալու թվաց, բայց հետո սովորեցի։ Ես լեզվի ու գրականության մասնագետ եմ, սկսեցի դպրոցում աշխատել, ուսուցչուհի էի, ինքը ծառայում էր: Տասնհինգ օր դիրքեր էր բարձրանում, տասնհինգ օր տանն էր: Թեկուզ այդպես էր, բայց երջանիկ էինք, ապագայի պլաններ էինք կազմում։

«Ես միշտ մտածում եմ՝ գոնե ինքը այդքան լավը չլիներ»

Սեպտեմբերի 18-ին եկանք արձակուրդ Երևան, մի տասն օրից պատերազմն սկսվեց: Ինքը հենց 27-ին էր ուզում գնալ։ Այդ օրը չստացվեց, մեքենաներն արդեն գնացել էին, հետո կամավորների հետ գնաց: Համոզում էինք, որ չգնա, ասեց՝ տղերքս մենակ են, պետք է իրանց կողքին լինեմ: Հետո Ջաբրայիլ տանող ճանապարհն արդեն փակ է եղել, երբ հասել են Ստեփանակերտ, նրանց ասել են, որ անհնար է անցնել, բայց երբ իմացել են, որ սպա է, ճանապարհ են բացել, ու նա տեղ է հասել: Այնտեղ արդեն ընկերը նրան ասել է՝ դիրքեր մի՛ բարձրացիր, ահավոր վիճակ է, մնա՛ տանը… Նա գնացել է։

Իր զինվորներից երեքը ողջ են մնացել: Մենք մեկ ամիս փնտրել ենք ամուսնուս։ Ոմանք ասում էին, թե ողջ է, մյուսները պնդում էին, թե վիրավոր է` կոմայի մեջ է: Ի վերջո, ԴՆԹ հետազոտության ու ձեռքերի դաջվածքների միջոցով նրան գտանք:

Ես միշտ մտածում եմ՝ գոնե ինքն այդքան լավը չլիներ, որ ինձ համար այսքան ցավոտ չլիներ կորուստը։ Հետո ինձ տանջում է այդ անարդարության զգացումը, թե ինչ դաժան կերպով է նա մահացել՝ արյունաքամ լինելով։ Նախկինում երբ պատկերացնում էի, խելագարվում էի։ Հիմա ավելի պինդ եմ դարձել։

«Իմ սիրտն ազատ չէ»

Ես հասկանում եմ՝ կանայք կան, որ 10-15 տարվա ամուսին են կորցրել։ Մեկ-մեկ ինձ ասում են՝ քոնը միայն մեկ տարի է տևել, թեթև պետք է ապրես, բայց չգիտեմ, թե ինչպե՛ս կարելի է համեմատել։ Կամ ասում են՝ դու երեխա չունես, այրիներ կան, որ երեխաների հետ են մնացել։ Ես հասկանում եմ, որ եթե երեխա լիներ, շատ դժվար կլիներ, բայց նորից՝ ինչպե՞ս կարող ես համեմատվել։

Կանանց գիտեմ, որ արդեն ամուսնացել են, ես բոլորին երջանկություն եմ մաղթում, չեմ ասում՝ ճիշտը իմ պես անելն է։ Մարդիկ տարբեր են, ես ոչ մեկին չեմ մեղադրում, հակառակը, մտածում եմ՝ ինչքան պետք է կինը ուժեղ լինի, որ կարողանա կյանքը շարունակել։

Շատ ասողներ կան, թե երիտասարդ ես, ժամանակը գնում է, պետք է կյանքդ նորից սկսես, բայց դա ուրիշի ասելով չի, դա իմ ուզելով պետք է լինի։ Այնպես չէ, որ մարդիկ չկան, ինձնով հետաքրքրվողներ կան, բայց ես չեմ ուզում, դեռ չգիտեմ՝ կարող եմ հարաբերություն կառուցել, թե ոչ։ Այս պահին ես զգում եմ՝ իմ սիրտը ազատ չէ։ 

Գիրք գրելը՝ սփոփանք

Նախկինում սփոփվում էի նրա մասին սոցցանցերում հրապարակումներ անելով։ Նրան ավելի մոտիկ էի զգում, ինչ-որ պահի դա անցավ։ Սկսեցի ինքս ինձ համար որոշ գրառումներ անել, հիշողություններս գրանցել ու հասկացա, որ ինչ-որ բան է դառնում։ 

Ընթացքում սկսեցի ավելի հետևողական գրել իմ հիշողությունները Ռաֆի մասին, հետո մի անգամ, երբ խոսում էի դասախոսիս հետ, որն ապրում է ԱՄՆ-ում, որոշեցի նրան ցույց տալ։ Նա ինձ ոգևորեց, քաջալերեց, խմբագիր գտանք, աշխատեցինք ու գիրք հրատարակեցինք։ 

Գրքի տպագրությունից հետո ինչ-որ թեթևություն զգացի, կարծես ինչ-որ փուլ հաղթահարած լինեի, ներսիցս շատ ծանր մի բանի մի մասը թողած լինեի։ Չեմ կարող ասել, թե համարում եմ՝ մեծ բան եմ արել, բայց գիտեմ, որ մարդիկ կան, որոնց համար կարևոր է մարդկային նման պատմությունների մասին իմանալը, հասկանալը։ 

«Ինքս իմ նկատմամբ ավելի հոգատար պետք է դառնամ»

Պատերազմից հետո մի ծրագրով գնացի հոգեբանի մոտ, կիսատ թողեցինք։ Չկարողացա շարունակել։ Գուցե այդպիսին է հոգեբանի աշխատանքը, բայց նա կարծես ավելի բորբոքեր իր հարցերով, վերհիշեցնում էր, երևի պատրաստ չէի, ավելի վատ էի ինձ զգում։

Դեռ փորձում եմ ինքս ամեն ինչ հասկանամ, ինձ օգնեմ, գուցե մի օր գա, որ դիմեմ հոգեբանի, որ վստահեմ իմ ցավը նրան ու պատրաստ լինեմ նրա հետ աշխատանքին։ Գիտեմ, որ շատերն են խուսափում հոգեբանի մոտ գնալուց, բայց զգում եմ՝ մի օր դա պետք է անել։ 

Ամուսնական մատանին միայն անցած տարի եմ դադարել կրել։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե ամբողջ կյանք կկրեմ, բայց մի պահ զգացի՝ պետք է հանել։ Ես կողքից ասողների կարիքը չունեմ, ինքս եմ հասկանում՝ ապրելու իրավունք ունեմ։ Իհարկե մատանիով չի որոշվում այդ ամենը, բայց կամաց-կամաց զգում եմ, որ ինքս իմ նկատմամբ ավելի հոգատար պետք է դառնամ։ 

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

The post Այրիները. «Սեր, որ պարտվեց պատերազմին» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Синоптики сообщили о теплой и пасмурной погоде в Москве 29 сентября

По еще одному советскому кинохиту снимут сериальный ремейк

Массовый сбой в работе TikTok 28 сентября 2024: что известно

В Мамадыше девять зданий признают объектами культурного наследия

Музыкальные новости

Масспостинг вертикальных видео в TikTok, Youtube-shorts, ВК-клипы, Reels.

Желдорреммаш определил лучших работников локомотиворемонтных заводов 2024 года

"Фонтанка": в Пулково задержали похитителя ребенка, которого искали семь лет

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Новости России

Каждый десятый россиянин покупает премиум-товары в кредит

По еще одному советскому кинохиту снимут сериальный ремейк

Синоптики сообщили о теплой и пасмурной погоде в Москве 29 сентября

«Избинг» и «деревенинг»: россияне спасаются от городской суеты в сельской глуши

Экология в России и мире

От аспирина до фосарбина. За что любили народного академика Арбузова?

Кристина Орбакайте ставит точку в своих отношениях с Россией

Желдорреммаш определил лучших работников локомотиворемонтных заводов 2024 года

Обучение первокурсников Ивановского железнодорожного колледжа началось с экскурсии в сервисное локомотивное депо «Иваново» филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис»

Спорт в России и мире

Камилла Рахимова вышла во второй круг WTA-1000 в Пекине, обыграв Кимберли Биррелл

Стало известно, кто из россиян примет участие в турнире ATP-500 в Вене в конце октября

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино

«Теннисистки заслуживают зарабатывать на равных с мужчинами». Веснина выступила за соразмерные призовые

Moscow.media

Жизнь-штука полосатая...

Интервью с вампиром

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

В городском округе Домодедово проведена агитационно-разъяснительная работа с населением о сохранности имущества.











Топ новостей на этот час

Rss.plus






Милош Бикович дал редкий комментарий о сыне

Синоптики сообщили о теплой и пасмурной погоде в Москве 29 сентября

Мужчина скончался в самолете, летевшем из Москвы в Самару

По еще одному советскому кинохиту снимут сериальный ремейк