Добавить новость

В деле экс-мэра Сочи Копайгородского присутствуют неустановленные соучастники

В царстве растений. Самая большая коллекция магнолий в России собрана в Гагаринском районе

В Ступине завершен снос аварийного жилого дома

«Мы не уследили»: чем отравилась попавшая в реанимацию дочь Александра Збруева



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կենտրոն, կոֆե… ինչո՞ւ չենք հանդուրժում առօրեականությունը 

«Ամբողջ կաֆեները լիքն են։ Էս ազգը դարդ ու ցավ չունի։ Տենց լատտե խմելով էլ կործանվելու ենք»։ 

Դիմացս նստած երիտասարդը դեռ երկար բողոքեց տարատեսակ «ստամոքսի մասին մտածողներից»: Հետաքրքրականը, սակայն, այն էր, որ նա դա անում էր հյուրանոցի ճաշարանում հավի գրիլ և կարտոֆիլ ծամելով։ Գուցե այն փաստը, որը մենք ճաշում էինք կոնֆերանսի ընդմիջման ժամանակ, նրա կարծիքով՝ մեղմացուցիչ հանգամանք էր։ Ի վերջո, բոլորս այստեղ գործի բերումով էինք հավաքվել։ Բայց մտքիս մեջ ասես ներսից ինձ ծակում էր մի կծող խոսք, որ անընդհատ ուզում էի բարձրաձայնել, բայց այդպես էլ չասացի. 

– Լավ, լատտեն հասկացանք, իսկ կարտոֆիլ և գրիլ ուտելը ե՞րբ ենք դասակարգելու որպես ազգային դավաճանություն:

Կասկադում լատտե խմող անտարբեր հայերի մասին այնքան է խոսվել, որ այս արտահայտությունն արդեն դարձել է առանձին հասկացություն։ Այն բնութագրում է տգետ և անտարբեր քաղաքացիների, որ չեն ուզում սթափվել, տրվում են խրախճանքի այն ժամանակ, երբ թուրքը սարի փեշին կանգնած է։ 

Հետաքրքիր է, բայց «կենտրոնում սուրճ խմողների» մասին ինչ-որ պահից սկսեցին խոսել նաև Ռուսաստանում։ Թե պատերազմի կողմնակիցները, թե ընդդիմադիրները բողոքում էին, որ մարդիկ կարծես թքած ունեն Ուկրաինայում զոհվող ռուս զինվորների վրա և ապրում են, ասես ոչինչ չի եղել։ Ստացվում է` սա ինչ-որ համընդհանուր երևույթ է, համընդհանուր մեղադրանք, որ հնչում է երկրի համար ծանր պահերին։ Բայց փորձենք հասկանալ, թե ինչու է այն ընդհանրապես առաջանում։ 

Լուրջ արհավիրքի ժամանակ մեր բոլորիս աշխարհը փլուզվում է։ Ինչ-որ բան գալիս և ասես կանգնեցնում է մեր կյանքը։ Պատերազմի առաջին օրերին բոլորս լարված էինք, ապակողմնորոշված, թվում էր, թե աշխարհը փուլ է գալիս։ Բայց անցնում են օրեր։ Մարդը չի կարող երկար ժամանակ մնալ գերլարված վիճակում, հոգեկանը պետք է վաղ թե ուշ սովորի նոր ընթացքին։ Եվ պատերազմը դառնում է առօրեական վիճակի մաս։ Դա չի նշանակում, թե այն դառնում է նորմալ, բայց դառնում է առօրյա գործողություններին զուգակցված իրականություն։ 

Մարդու ուղեղն ունի բացառիկ հարմարվողականություն։ Հայտնի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Աուշվիցի ճամբարում գերի է եղել, իր հուշերում բազմիցս նկարագրում է, թե ինչպես էին մարդիկ սովորում, անզգա դառնում ամենօրյա բռնության նկատմամբ։ Ինչպես էին լուռ նայում, թե ինչպես են իրենց հայրենակցին ծեծում, և ոչինչ չէին զգում։ Սա իհարկե ծայրահեղ օրինակ է, բայց ցույց է տալիս, թե ուր կարող է հասնել հոգեկանի հարմարվողականության մեխանիզմը։ Դա պետք է, որպեսզի անհատը ողջ մնա։ 

Սրճարանների և Կասկադի օրինակը, փառք Աստծո, նկարագրված ծայրահեղ վիճակից շատ հեռու է։ Սրան շատ մոտիկ է իսրայելցի սոցիոլոգների նկատած ներկայիս իրավիճակը իրենց երկրում։ Հնչում է օդային տագնապի ազդանշանը, և Իսրայելի միջին վիճակագրական քաղաքացին հանգիստ կանգնեցնում է ֆիլմը, որ քիչ առաջ նայում էր, և իջնում ապաստարան։ 

Սա առօրեական դարձած պատերազմական կյանքի բնորոշ օրինակ է։ Եվ սա նորմալ է։ 

«Կասկադներում» սուրճ խմող քաղաքացիներին պաշտպանող կողմերը հաճախ խոսում են այն մասին, որ տնտեսությունը չպիտի կանգնի, իսկ մեղադրանք ներկայացողները բողոքում են, որ նման անտարբեր մարդկանց պատճառով ենք հասել այս օրի։ Իրականում, սակայն, պետք է հասկանալ, որ մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ կա դիմացինի մտքում։ Ով է անտարբեր, ով` ոչ։ Հանգիստ պիցցա ուտողը կարող է վաղը գնալ կամավորագրվել բանակին, իսկ բոլորին անտարբերության մեջ մեղադրողը կարող է պարզվի՝ ընդհանրապես Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի անձնագիր ունի։ 

Վերջերս Գլենդելում բնակվող ընկերուհիս էր տեսանյութ ուղարկել։ Մարդիկ հավաքվել և գոռում էին` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեկ այլ տեսանյութում Ուբերի ամերիկահայ վարորդը բողոքում էր անտարբեր հայաստանաբնակներից, որ երկիրը վարի տվեցին, չուզեցին կռվել։ Քիչ անց իհարկե պարզ դարձավ, որ ընդամենը մի քանի տարի առաջ նա նույնպես եղել է հայաստանցի։ Այժմ, սակայն, կարոտը սրտում պանդուխտ է դարձել, չի կարող Հայաստան վերադառնալ, որովհետև բանակի հարցեր կան։ 

Կապուչինոն և հավի խորովածը հայրենասիրության չափման միավորներ չեն։ Քանի՞ սուրճի բաժակ արժի իսկական կարոտը, իսկ հուսալքությո՞ւնը, իսկ անօգնականության զգացո՞ւմը… Յուրաքանչյուր թվացյալ անտարբերության հետևում կարող են թաքնված լինել ցավը, անորոշությունը, զայրույթը կամ ապակողմնորոշումը։ 

Մեկ բան, սակայն, հստակ պետք է ֆիքսել։ Թե շարունակաբար անհանգստանալը, թե առօրեականությունը հետ բերելը արհավիրքի պայմաններում բնական մարդկային վարքային մոդելներ են։ Ավելին` առօրեականությունը գուցե ավելի է օգնում պահպանել սթափ միտքը և խնայողաբար օգտագործել հոգեկանի պաշարները։ Ծանր իրավիճակներում գործը, հանդիպումը ընկերների հետ, նախագծերն ու անգամ տնային հասարակ աշխատանքը ռեսուրս են տալիս մեզ և չեն թողնում մոխրանալ։ Անգամ փոքր խնջույքը, որի իմաստը մեծ հաշվով մարդկանց միասին կապելն է, նույնպես օգնում է։ 

Այլ հարց է պետական կուրությունը իրավիճակի նկատմամբ։ Եթե դու ունես 100.000 փախստական, 5000 զոհ, երկրում պետք է պաշտոնապես սուգ հայտարարվի, դրոշները խոնարհվեն։ Սա պարզապես արարողակարգի մաս չէ։ Սա բարձր մակարդակով արձանագրություն է, որ հասարակությունը վշտի մեջ է։ Եվ արձանագրությունը, ինչպես ցանկացած մշակութային արարողություն, թույլ է տալիս ավելի հեշտ, համակարգված հաղթահարել ցավը։ 

Ինձ թվում է՝ թե Ռուսաստանում, թե Հայաստանում սուրճ խմողների նկատմամբ մեղադրանքները գալիս են նաև այստեղից։ Սա պետության թերացումն է։ Մի դեպքում պետությունը չի ուզում արձանագրել, որ ծանր պատերազմի մեջ է, անվանում է այն հատուկ ռազմական գործողություն, մյուս դեպքում չի ուզում արձանագրել, որ ունի ծանրագույն կորուստ և բազմաթիվ խնդիրներ։ Բացարձակ չարձագանքել չի կարող, հետևաբար անում է դա կիսատ-պռատ, կցկտուր։ Արդյունքում՝ ունենք մարդիկ, որոնք ապրում են չարձանագրված արհավիրքի պայմաններում։ Նրանք կարծես զգում են վտանգ, որը թվում է թե մյուսները չեն զգում։ Ի հետևանք՝ տագնապայնությունն ուժգնանում է, զայրույթը սաստկանում է, անզորությունից այն ուղղվում է համաքաղաքացիների դեմ։ 

Իհարկե տարբեր քաղաքական ուժեր իրենց հերթին փորձում են օգտագործել այս զայրույթը, բայց սա արդեն լրիվ այլ պատմություն է։ 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Կենտրոն, կոֆե… ինչո՞ւ չենք հանդուրժում առօրեականությունը  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Погибший в новостройке купил квартиру недавно и собирался перевезти семью

Василий Десятков: При строительстве станции «Новаторская» Троицкой линии метро применялся горный способ

От Брюллова до Инфанте. «Культура» о самых интересных выставках октября

«Верить в доступность платежа под ставку 22% глупо». Кто будет покупать квартиры в новостройках Севастополя?

Музыкальные новости

Игорь Кобзев проверил качество строительства пешеходного моста через реку Снежная, построенного по поручению Президента РФ Владимира Путина

Борис Джонсон в пандемию планировал вторжение в Нидерланды ради вакцины

«Самая лучшая хамка в мире»: Марина Федункив в образе мамы Коляна ответит на комментарии хейтеров «Шоу Воли» на ТНТ

Тренер Семак поделился причинами проигрыша "Зенита" в мачте РПЛ с "Краснодаром"

Новости России

Власти Узбекистана проверят сообщения об избиении русскоязычных детей в школах

IV Фестиваль музыкальных традиций России «Хранимые веками» продемонстрировал актуальность народного искусства

Тематическую карту «Тройка» выпустили в преддверии юбилея МГУ имени Ломоносова

Погибший в новостройке купил квартиру недавно и собирался перевезти семью

Экология в России и мире

«Его утвердили без проб». Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника

Кристина Орбакайте ставит точку в своих отношениях с Россией

Крутой позывной для армии

Сергей Светлаков презентовал комедию «Беляковы в отпуске» в Москве

Спорт в России и мире

Даниил Медведев обыграл Гаэля Монфиса и вышел во 2-й круг турнира ATP-500 в Пекине

Первую ракетку мира подводят под срок // Всемирное антидопинговое агентство будет добиваться дисквалификации Янника Синнера

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену

Moscow.media

Интервью с вампиром

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub

По факту ДТП с автобусом и грузовиком на Кубани возбудили уголовное дело

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






Заммэра Ракова: самому возрастному москвичу исполнилось 108 лет

Василий Десятков: При строительстве станции «Новаторская» Троицкой линии метро применялся горный способ

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

Десятков: станцию метро «Новаторская» Троицкой линии строили горным способом