Добавить новость

Boeing 737 заглох во время рулежки к взлетной полосе во Внуково

Глава Якутии обсудил вопросы содержания федеральных трасс Колыма и Вилюй с руководителем Росавтодора

«АиФ»: жители Грузии считают, что им не нужен новый конфликт с Россией

Погибший в новостройке купил квартиру недавно и собирался перевезти семью

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընդունելության քննությունների այս պատկերը վերջին շրջանում արված «բարեփոխումների» արդյունքն է. Ատոմ Մխիթարյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, 2024-2025 ուստարվա ընդունելության միասնական քննությունների արդյունքներով թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր։ Նման պատկերը սպասելի՞ էր, ինչի՞ հետևանք է սա։

– Եթե կարճ ասենք՝ ընդունելության քննությունների արդյունքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա արդյունքներից, իսկ նախորդ տարվա արդյունքները լավը չէին այն առումով, որ մնացել էին բազմաթիվ թափուր տեղեր, ընդ որում՝ այդ տեղերի թիվն ամեն տարի նախարարությունը կրճատում է, բայց, միևնույն է, թափուր տեղերը հազարներով են։ 

Սա դեռ մի կողմ, թափուր են մնում նաև շուրջ 300 պետպատվերով տեղեր, ինչը նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս նախարարության, պլանավորում է ինչ-որ տեղեր ու դրանց համար գումար է հատկացնում, որպեսզի բուհերում նրանք սովորեն, բայց պարզվում է, որ այդ դիմորդները չկան, կամ նրանց գիտելիքներն այնքան բավարար չեն, որպեսզի նրանք հաղթահարեն նվազագույն շեմը։ Ընդ որում՝ բուհեր դիմում են մեր լավագույն շրջանավարտները, ոչ թե վատ սովորողները, բայց պարզվում է, որ կրթության համակարգն այնքան վատ վիճակում է, որ նույնիսկ լավագույն ուսանողները կրկնուսույցների մոտ պարապելուց, երկու անգամ ընդունելության քննություն հանձնելուց հետո, միևնույն է, 300 տեղ մնում է թափուր։ Սա վերջին շրջանում արված «բարեփոխումների» արդյունքն է։ 

-Վիճակը վատ է, որովհետև դպրոցներո՞ւմ լավ գիտելիք չի տրվում, կրկնուսույցնե՞րը լավ չեն պարապում, թե՞ թեստերի բովանդակությունը չի համապատասխանում դիմորդի ստացած գիտելիքներին։ 

– Որպես փորձագետ՝ ես ուզում եմ նշել ևս մեկ պատճառ, որը նման պատկեր է ապահովում. դա ընդունելության կարգն է, շան գլուխը հենց այստեղ է թաղված՝ ինչպես ասում են։ Փոփոխություն եղավ ընդունելության կարգում, ու դիմորդներին թույլ տվեցին, որ նրանք դիմեն կոնկրետ բուհ, կոնկրետ մասնագիտությամբ։ Ստացվում է, որ որտեղ կա մեծ մրցույթ, դիմորդների մեծ մասը կարող է չհաղթահարել այն, դուրս մնալ մրցույթից, ինչը նշանակում է, որ նրանք ընդհանրապես դուրս են մնում, ընդունելության այս կարգն է, որ բերում է նման հետևանքների։ 

Կարելի էր թույլ տալ, որ մեր դիմորդները դիմեն այնտեղ, որտեղ ուզում են, բուհերը ընդունեն այնքան, ինչքան կարող են, իսկ դրանից հետո պետությունը թող որոշի՝ ո՛ւմ ֆինանսավորի կամ կրթաթոշակ տա, որպեսզի նա սովորի՝ ըստ մասնագիտությունների, ըստ առաջնահերթությունների։ Իսկ մեզանում ամեն բան թարս է, պետությունը նախապես որոշում է ինչ-որ տեղեր, չգիտեմ՝ որտեղից վերցնելով այդ թվերը, օրինակ՝ որ այսքան մաթեմատիկոս, ֆիզիկոս կամ իրավաբան պետք է լինի, բայց հասարակության պահանջներն ամեն ամիս, ամեն օր են փոխվում, ու այդ բաները կանխագուշակել ուղղակի անհնար է։ 

Ուղղակի պետք է փոխել ընդունելության կարգը, սա է պատճառը, որ նման իրավիճակ ունենք, ընդ որում՝ քանի տարի է՝ մենք սա ասում ենք, բայց չգիտեմ ում քմահաճույքով մնում է։ Սա վատ է նաև այն առումով, որ մենք կորցնում ենք, ըստ էության, մեր լավագույն դիմորդներին, որոնք մրցույթից դուրս մնալով՝ ընդհանրապես են դուրս մնում։ 

– Այսինքն՝ որ ընդունելության կարգը փոխեցին, որ դիմորդին հնարավորություն տվեցին երկու անգամ միասնական քննություն հանձնել՝ հիմնավորմամբ, թե սա նպաստելու է, որ կտրվողներ քիչ լինեն, ոչ միայն նպատակին չծառայեց, այլ նաև բոլորովին հակառա՞կ էֆեկտն ունեցավ։

– Տեսեք՝ 440-ից ավելի դիմորդ առաջին քննությունը հանձնել է հունվարին, բայց հետո չի ընտրել բուհը, նշանակում է՝ այստեղ խնդիր կա։ Դիմորդը գործերը տվել է, հանձնել է քննությունը, բայց բուհը չի ընտրել, իսկ դա պարտադիր պայման է, որ քննությունը տալուց հետո պետք է ընտրի համապատասխան բուհը, սա նշանակում է, որ իրազեկվածության պակաս կա դիմորդների մոտ, այսինքն՝ հենց նախարարությունը այս առումով նաև աշխատանք չի տանում։ 

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարը անընդունելի համարելով թափուր մնացած տեղերի այս թվերը, նշել է, որ «տեղերի պլանավորում ու բաշխում ի սկզբանե ճիշտ չեն արվում, ու դա պետք է վերանայվի»: Դուք ասացիք, որ այս տարվա պատկերը, ըստ էության, նույնն է, ինչ անցած տարվանը, ինչո՞ւ պատկան մարմիններն անհրաժեշտ հետևություն չեն արել։

– Նախարարության համար հեշտ է այդ ամբողջը բարդել բուհերի վրա, բայց պետք է մյուս կողմից հասկանալ, որ բուհերն ուզում են մեծ թվերով տեղեր վերցնել, որպեսզի շատ ուսանողներ ունենան, իսկ այս ձախողումը բարդել բուհերի վրա, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, սխալ է, դա հենց նախարարության թերությունն է։ Պետք է կարգը փոխվի, ոչ թե ամեն տարի նույն սխալը կրկնել ու հետո ասել, որ մենք չենք մեղավորը, բուհերն են սխալ պլանավորել։

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ այս պատկերի հիմնական պատճառը դուք համարում եք ընդունելության կարգի փոփոխությունը։ 

– Այո՛, առաջինը դա է, իսկ երկրորդը՝ ընդունելության քննությունները կազմակերպելու մեր լիազոր մարմնի ոչ կոմպետենտությունը։ Հասարակ բան է, եթե մեկ-երկու տարի չի ստացվում, պետք է հասկանաս, որ պետք է ինչ-որ բան փոխել, ոչ թե ամեն տարի նույն կոտրած տաշտակի առաջ կանգնել ու մեղավորներ փնտրել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ընդունելության քննությունների այս պատկերը վերջին շրջանում արված «բարեփոխումների» արդյունքն է. Ատոմ Մխիթարյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Президент ТПП РФ Сергей Катырин поздравил работников атомной промышленности с профессиональным праздником

Сергей Собянин рассказал, как город поддерживает экспорт в страны БРИКС

Погибший в новостройке купил квартиру недавно и собирался перевезти семью

Москвич пырнул ножом пассажира метро в поезде на «оранжевой» ветке

Музыкальные новости

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей

Как адаптировать коллектив к новым вызовам и изменениям

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?

ЧЭРЗ завершил капитальный ремонт внутренней железнодорожной инфраструктуры

Новости России

Новый автогородок на территории звенигородской школы осмотрел глава Одинцова

Новое реалити «Практиканты» развенчивает мифы о сельском хозяйстве

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Москвич пырнул ножом пассажира метро в поезде на «оранжевой» ветке

Экология в России и мире

Рекордное количество участников привлёк Конкурс экологических проектов в Мытищах

Названы новые рейсы из России в Таиланд: географию расширят на Самуи и Краби

Секция «Абстрактное искусство» ТСХР представит новую выставку в зале «Лаврушинский`15»

Сергей Светлаков презентовал комедию «Беляковы в отпуске» в Москве

Спорт в России и мире

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине

Первую ракетку мира подводят под срок // Всемирное антидопинговое агентство будет добиваться дисквалификации Янника Синнера

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Moscow.media

Завершен капремонт моста через ерик Широкий Банный в Астраханской области

Знаки зодиака: Москвички предпочитают украшения со львом

Чуйские зигзаги

На путепроводе через КАД Петербурга в районе развязки с ЗСД введут реверс











Топ новостей на этот час

Rss.plus






МЧС: из квартиры в Ильменском проезде спасли 7 человек, в том числе ребенка

Почти идеальный день голосования // Рабочей группе СПЧ не хватило бумажных бюллетеней

Boeing 737 заглох во время рулежки к взлетной полосе во Внуково

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие