Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 17-ին գիշերային ծառայություն էին իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, երբ Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում նկատեցին «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարք էր դրսևորում: Մեքենան կանգնեցվեց: