Հունաստանում հնագետները Լեմնոս կղզում մոտ 20 մլն տարեկան հսկայական քարացած ծառի բուն են հայտնաբերել, հաղորդում է Greek Reporter-ը:
«Լեսբոսի քարացած անտառի բնական պատմության թանգարանից մի խումբ հետազոտողներ վերջերս Լեմնոս կղզում պեղումների ժամանակ հայտնաբերել են 8 մետր երկարությամբ ծառի բունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քարացած ծառի բունը հայտնաբերվել է Վարոս գյուղում, որը գտնվում է կղզու կենտրոնական մասում։
Լեսբոսի քարացած անտառը հանդիսանում աշխարհում քարացած ծառերի ամենամեծ կուտակման վայրերից մեկը։ Քարացած անտառը կազմված է քարացած ծառի հարյուր կանգուն և վայր ընկած բներից, որոնք ցրված են Լեսբոս կղզու արևմտյան մասում 150 քառակուսի կիլոմետր տարածքով։