Արդեն 4-րդ օրն է, «Ակն Գրուպ» ընկերության՝ ցորենով բարձված բեռնատարը կանգնած է Բագրատաշենի մաքսակետում և չեն թույլատրում, որպեսզի բեռը հասցնեն Երևան: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «Ակն Գրուպ» ընկերության տնօրեն Բագրատ Տոռոզյանը նշեց. «Մեր բեռնատարների մեծ մասը անցել են Հայաստանի Հանրապետություն, իսկ մեկ մեքենա մնացել է մաքսատանը: ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Անանյանը թույլ չի տալիս, որպեսզի բեռնատարը …
The post Գործարարը հայտնվել է անելանելի վիճակում. ՊԵԿ-ի ինչ-որ աշխատակցի քմահաճույքի պատճառով ցորենով բարձված բեռնատարը Բագրատաշենի մաքսակետից չի կարողանում Երևան հասնել appeared first on ԳԱԼԱ.
Արդեն 4-րդ օրն է, «Ակն Գրուպ» ընկերության՝ ցորենով բարձված բեռնատարը կանգնած է Բագրատաշենի մաքսակետում և չեն թույլատրում, որպեսզի բեռը հասցնեն Երևան:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «Ակն Գրուպ» ընկերության տնօրեն Բագրատ Տոռոզյանը նշեց. «Մեր բեռնատարների մեծ մասը անցել են Հայաստանի Հանրապետություն, իսկ մեկ մեքենա մնացել է մաքսատանը: ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Անանյանը թույլ չի տալիս, որպեսզի բեռնատարը հասնի Երևան: Նա ասում է, որ վճարեք պետության հանդեպ ձեր պարտավորությունը, որպեսզի մեքենան թույլ տանք գնա Երևան»: Տնօրենը նշում է, որ հարկերը պետք է վճարի մինչև օգոստոսի 20-ը: ՊԵԿ-ից գրավոր և բանավոր պահանջել են արգելքի հիմնավորումները, սակայն Կարեն Անանյանը պատասխանել է՝ տենց եմ ուզում, տենց եմ անում:
«Ակն Գրուպ» ընկերության տնօրենը ՊԵԿ-ի աշխատակցին նաև առաջարկել է, որ գոնե մեքենան հասցնեն Երևան՝ գնորդին, իսկ երկուշաբթի բոլոր վճարումները կկատարեն, սակայն մերժում է ստացել:
«Ակն Գրուպ» ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ պատկան մարմիններ կարձագանքեն հարցին և կոչով դիմել է նաև վարչապետին՝ խնդրելով միջամտել և շուտափույթ հարցին լուծում տալ:
The post Գործարարը հայտնվել է անելանելի վիճակում. ՊԵԿ-ի ինչ-որ աշխատակցի քմահաճույքի պատճառով ցորենով բարձված բեռնատարը Բագրատաշենի մաքսակետից չի կարողանում Երևան հասնել appeared first on ԳԱԼԱ.