Բեկոն պրոդուկտի էքսկլյուզիվ տաղավարը ողջունեց իր առաջին հյուրերին: Մեգամոլ Արմենիայի Երևանի Սիթիում նույնիսկ դիմակը չի խանգարի զգալ նորաբաց տաղավարի մսամթերքի գրավիչ բույրը: Տաղավարն առաջինն է, այն մեկտեղել է Բեկոն ընկերության իտալական և իսպանական բաղադրատոմսով և տեխնոլոգիայով պատրաստված մսամթերքի լավագույն նմուշները:
Յուրահատուկ բաղադրատոմսն ու արտադրական գաղտնիքն առաջին անգամ Հայաստան են բերել իտալացի և իսպանացի տեխնոլոգները՝ հենց «Բեկոն»-ի համար: Հրավիրված մասնագետների և Բեկոն ընկերության տեխնոլոգների գործակցության շնորհիվ արդեն մի քանի տարի է իրական գուրմանների քիմքին հարիր արևմուտքի այս յուրահատուկ մսամթերքը շուկայում է: Հավատարիմ մնալով իր առաքելությանը և նպատակ ունենալով հայ սպառողին ծանոթացնել այլ ազգերի մսամթերքի սպառման մշակույթի լավագույն ավանդույթներին Բեկոն էքսկլյուզիվն այլևս բաց է:
«Իհարկե, խոստանում ենք սրանով չսահմանափակվել: Առաջիկայում նպատակ ունենք ներկայացնել Բեկոն էքսկլյուզիվը քաղաքի տարբեր առևտրի կենտրոններում, բացի այդ դիտարկում ենք սեփական վաճառակետերով ներկայանալու հնարավորությունը ևս»,- ասաց Բեկոն պրոդուկտի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը:
Իտալական և իսպանական մսամթերքի այս բաղադրատոմսերը հայ սպառողների հավանությանը արժանացել էին միանգամից։ Էքսկլյուզիվ տաղավարի բացման արարողությունից մի քանի րոպե անց, առաջին գնորդը նշեց՝ մսամթերք գնելիս նախընտում է բացառապես Բեկոնը: Իտալական և իսպանական շարքին ծանոթ է, վերջերս գնել էր «Չորիզո չիլին»:
«Այսօր կգնեմ չրերով տեսականին: Հերթով փորձում եմ, շատ համեղ է»,- ասաց նա:
Յուրահատուկ այս երշիկները փոխում են մսամթերքի մասին բոլոր պատկերացումները: Հում աղադրած և հում ապխտած 17 տեսակի մսամթերք՝ չրերով տեսականի և գինիով երշիկ, մսային չիփսեր, Իսպանիայի և Պորտուգալիայի ամենատարածված «Չորիզո» երշիկը, «Պանչետա»-ն, «Սալչիչոն»-ը, «Ֆուետ»-ը, «Չորիզո չիլի»-ն, «Խամոն»-ը, «Կոպպա»-ն, «Պրոշուտտո»-ն, «Պանչետտա գրաուդա»-ն և այլ նմուշներ: Այս տեսակների անուններն արդեն մտովի տանում են Իտալիայի և Իսպանիայի ամենագողտրիկ գինետները, որտեղ փոքրիկ կլոր սեղանի շուրջ մեկ գավաթ գինով կարելի է վայելել մսամթերքի յուրահատուկ համը: Օտարազգի և հայ տեխնոլոգները հատուկ Բեկոնի սպառողի համար մշակել են նաև հայկական մշակույթի տարրեր պարունակող մսամթերք:
«Մեր գործակցության արդյունքում այսօր Բեկոնի սպառողին առաջարկում ենք թզի, սալորի լոլիկի չրերով և նռան գինիով հում ապխտած երշիկներ, «Չինար» տեսակը, որը պատրաստվում է տավարի բարձրակարգ մսից և հատուկ ընտրված կանաչիների փնջից, ինչի շնորհիվ էլ ստանում է իր ավանդական համը: Նռան գինով պատրաստված երշիկը, հայկական արևահամ մրգերից պատրաստված չրերով տեսականին: Մի խոսքով արտահայտված հաճելի համ՝ համադրված ավանդականի հետ», - ասաց Դավիթ Մարգարյանը:
Բեկոն պրոդուկտի տնօրենը նշում է՝ զարգացնում են նաև արտահանման ուղղությունը: Ընկերությունը նպատակ ունի լավագույն կերպով ներկայացնել հայկական մշակույթը մեր երկրի սահմաններից դուրս:
Տաղավարի բացման ժամանակ մսամթերքի հյուասիրությունը համադրվել էր «Արմենիա Վայն» ընկերության «Տակառ» ապրանքանիշի չոր գինիով:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան