Ճապոնիայի իշխանությունները և ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) Artemis լուսնային ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է spacepolicyonline.com-ը։
Հռչակագիրը, մասնավորապես, ենթադրում Է Ճապոնիայի մասնակցությունը մերձլուսնային Lunar Gateway կայանի ստեղծմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ներկայացրել էր այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կազմվելու է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագիրը, որին ԱՄՆ-ն ծրագրում է ներգրավել մի շարք գործընկեր պետությունների:
«Արտեմիսի համաձայնագրերը», որոնք իրենց անվանումը ստացել են Artemis ամերիկյան լուսնային ծրագրի պատվին, ներկայացնում են ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև մի շարք երկկողմ պայմանագրեր: