Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն առաջին հերթին պետք է ստանան կարիքավորները, այլ ոչ թե նրանց, «ովքեր կարող են ավելի շատ վճարել դրանց համար», գրում է Reuters-ը։
Համապատասխան կոչով Գեյթսը հանդես է եկել նոր կորոնավիրուսի տարածմանը նվիրված առցանց ձևաչափով խորհրդաժողովում, որը կազմակերպել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային ընկերությունը։
«Եթե մենք թույլ տանք, որ դեղերը և պատվաստանյութերը առաջին հերթին ստանան այն մարդիկ, որոնք կարող են ավելի շատ վճարել, այլ ոչ թե տրամարդրենք դեղամիջոցների անհրաժեշտությունն ունեցող մարդկանց և երկրներին, համավարակը կշարունակվի ավելի երկար ժամանակ, ավելի շատ անարդարության կհանգեցնի և ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կդառնա»,- նշել է Գեյթսը:
Microsoft-ի հիմնադիրը նաև ընդգծել է, որ պատվաստանյութի բաշխման ժամանակ ընտրությունը հիմնված պետք է լինի ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ արդարության սկզբունքների վրա։