Խաբարովսկի երկրամասի քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են կազմակերպել ՝ ի պաշտպանություն սպանության գործով ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Խաբարովսկում անցկացված երթը համարվում է ամենամասսայականը քաղաքի պատմության մեջ: «Նավալնիի Խաբարովսկի շտաբ»-ից հաղորդել են, որ քաղաքում մի քանի հազար մարդ երթ է անցկացրել: «Ըստ գնահատականների ՝ հանրահավաքի համար հավաքվել է 5-ից 35 հազար մարդ», — գրում է dvhab …
The post Խաբարովսկում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի appeared first on ԳԱԼԱ.
Խաբարովսկի երկրամասի քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են կազմակերպել ՝ ի պաշտպանություն սպանության գործով ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Խաբարովսկում անցկացված երթը համարվում է ամենամասսայականը քաղաքի պատմության մեջ:
«Նավալնիի Խաբարովսկի շտաբ»-ից հաղորդել են, որ քաղաքում մի քանի հազար մարդ երթ է անցկացրել: «Ըստ գնահատականների ՝ հանրահավաքի համար հավաքվել է 5-ից 35 հազար մարդ», — գրում է dvhab պորտալը:
Խաբարովսկում մարդիկ՝ շրջանցելով արգելապատնեշները, մուտք են գործել Լենինի հրապարակ և փակել քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Դրանից հետո նրանք հավաքվել են երկրամասի կառավարության շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Ֆուրգալը դատվի Խաբարովսկում, և ոչ թե Մոսկվայում, և վանկարկել են հետեւյալ կարգախոսները. «Սա մեր երկրամասն է», «Մենք ենք այստեղ իշխանությունը», «Ազատություն Ֆուրգալին», «Պուտինը հրաժարական պետք է տա», «Ազատություն քաղբանտարկյալներին»:
Ոստիկանները չեն միջամտել ակցիային: Հավաքի ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել ոստիկանությանը:
Ещё один выступающий подчеркнул, что мы не голосовали за поправки и мы против Путина, и получил полную поддержку толпы и крики «ДОЛОЙ ЦАРЯ»! pic.twitter.com/FfyGp6UgxV
— Штаб Навального в Хабаровске (@teamnavalnykhv) July 11, 2020
Наш прямой эфир один из самых популярных сегодня! Подключайтесь! https://t.co/xdi9OK90fj
— Штаб Навального в Хабаровске (@teamnavalnykhv) July 11, 2020
The post Խաբարովսկում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի appeared first on ԳԱԼԱ.