ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայծակի ուժգին հարվածից եռահարկ շինությունը հրդեհվել է ու գրեթե ամբողջովին այրվել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով քառասուն մարդ է տարհանվել:
Շենքում եղել է ընդհանուր հիսուն բնակարան: Նշվում է, որ մինչև հրշեջները դեպքի վայր են հասել, կրակն արդեն հասել էր շենքի տանիք:
Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: