Добавить новость

В Вышковской школе прошло игровое занятие Будем мы друзьями в классе»

Самоубийственное решение: для чего Финляндии штаб сухопутных войск НАТО

Терапевт Попова рассказала, как долго заразен человек при гриппе

В России ужесточат наказание за фиктивную регистрацию нелегальных мигрантов

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Կնոջ սատանա քայլերն են եղել պատճառը»․ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մեր հասարակության մեջ կնոջը թիրախավորելը շատ սովորական պրակտիկա է

Մայիսի 5-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը. 40-ամյա տղամարդը ցած է նետվել շենքի 9-րդ հարկից՝ երկու մանկահասակ երեխաներին էլ իր հետ ցած նետելով: Դեպքն առաջ բերեց բուռն քննարկումներ, վարկածներ և մի քանի անպատասխան հարցեր. ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ո՞րն է տեղի ունեցած անմարդկային դեպքի դրդապատճառը: 

Ավելի ուշ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տեղեկացրեց, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013 թ., և աղջիկը՝ ծնված 2015 թ., հյուրընկալվել են նշված հասցեում։ Երեխաների հայրը՝  նույն շենքի բնակիչ, ծնված 1980 թ․, տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս է նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել: 

Եվ մինչ հազարավոր մարդիկ տարակուսած էին՝ ինչպես կարող է հարազատ հայրը նման անմարդկային քայլի դիմել և կյանքից զրկել մանկահասակ երեխաներին, քննարկումների մյուս դաշտում կրկին անարգանքի սյունին էին գամել ընտանիքի մորը:

«Հակվում եմ էն մտքին, որ կնոջ սատանա քայլերն են եղել պատճառը։ Իմ կարծիքով՝ նա այդպես պատժել է նախկին կնոջը»։ «Ես կասեի՝ հայրը մեղավոր չի, այստեղ մի բան էն չի»։ Այս և այլ նմանատիպ գրառումներ էին առկա սոցիալական մեդիայում։

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ մեր հասարակության մեջ կնոջը թիրախավորելը և արատավորելը շատ սովորական պրակտիկա է։ Հասարակության մեջ տարածված է կնոջ թիրախավորումը, անկախ նրանից՝ զոհը ով է և մեղավորն ով է։  

«Ամուր են կարծրատիպերը։ Բռնության պարագայում անգամ, երբ կնասպանություն է լինում, հասարակությունն անմիջապես մեղադրում է զոհին՝ առանց որևէ հիմնավորման։ Այդպիսի պատկերացումային մոտեցում է, ինչը, կարծում եմ՝ խիստ հակամարդկային է։ Թույլին, արդեն իսկ վշտի մեջ գտնվողին հերթական անգամ թիրախավորելու և նրան կրկնազոհայնացնելու ձև է, և զարմանալին այն է, որ ոչ միայն հասարակությունն է կրում այդ պատկերացումները, այլև դատաիրավական համակարգը»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեղադրելու կարծրատիպային մոտեցումը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հանդուրժողականություն կա բռնարարի և բռնության նկատմամբ։

Մինչ տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներում, ողբերգության վայրում գտնվողները՝ ծանոթներն ու հարևանները, բնութագրում էին երեխաներին սպանած և ինքնասպանություն գործած տղամարդուն դրական հատկանիշներով՝ որպես հավասարակշիռ, լուրջ, ոչ մի տարօրինակ  բանով կամ շեղված վարքով  աչքի չընկնողի, մասնագիտությամբ զինվորական տղամարդուն, որպես օրինակելի հոր, որը զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ, բակ էր իջեցնում, ճոճանակ էր նստեցնում և այլն, սակայն, կնոջ մասին նրանք ձեռնպահ մնացին կարծիքներ հնչեցնելուց: 

Սակայն, այսօր դեպքին անդրադարձած տեր Մաղաքիա քահանան բացահայտումներ է արել՝ նշելով, որ վաղուց  է ճանաչում զույգին:

Մայիսի 5-ի ողբերգական դեպքին սոցցանցի իր էջում անդրադառնալով՝ տեր Մաղաքիա Օհանյանը տեղի ունեցածը «գազանության և չարության գագաթ» է որակում: 

«Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։ Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձանից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհված երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ՝ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի»,- գրել է տեր Մաղաքիան։ 

Քահանայի կողմից այս դեպքին անդրադառնալու և ընտանիքի մասին մանրամասներ ներկացնելու համար, հավանաբար, ազդեցություն էր ունեցել այն հանգամանքը, որ երեխաների մոր նկատմամբ ակնհայտ առկա է թիրախավորված և մեղադրական վերաբերմունք։

Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ առհասարակ կնոջը թիրախավորելու մոտեցման պատճառներից է այն, որ կինը դիտարկվում է որպես ընտանիքի հիմնական պատասխանատուն, որ մշտապես մեղավոր է ընտանիքում ցանկացած իրավիճակի համար․ «Հետևաբար իր պարտականությունները լավ չի կատարել, իսկ հանրային կյանքում հակառակ պրոցեսն է, որ կինը այդ տարածքում ընդունելի չէ, դա տղամարդու տարածքն է։ Հավասար չեն հարաբերությունները, հավասարության գիտակցություն չկա»,- նշում է նա։

Հովհաննիսյանը, գնահատելով այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է ուղղված լինեին նմանօրինակ կարծրատիպերի վերացմանը, դրանք խիստ անբավարար է համարում․ «Որովհետև հիմնականում խոսում են հասարակական կազմակերպությունները, և նրանց ցանկացած արտահայտություն և հայտարարություն բավական լուրջ դիմադրության են հանդիպում հասարակության մեջ, ինչպես նաև շատ հաճախ ավելի ռեակցիոն խմբերի կողմից հասարակական կազմակերպությունների նկատմամբ ապազգային և հակապետական որակումներ և պիտակավորումներ են փակցվում, ինչը նաև բավական թեթևացնում է նրանց կշիռը հասարակությունը փոխելու տեսանկյունից»։

Իրավապաշտպանը ցավով նշում է, որ այն խումբը, որը հեղափոխությունից հետո ստանձնել է իշխանությունը, չի կրում այն արժեքները, որոնք իրենց մեջ կրում են հավասարություն, հակախտրականություն, մարդու իրավունքների հանդեպ  զգայունություն, գենդերային խտրականությունից և բռնությունից զերծ վերաբերմունք։

Ըստ իրավապաշտպանի՝ Ազգային ժողովում շատ հանդուրժող մոտեցում է կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի և վիրավորանքների նկատմամբ, նույնիսկ կանայք հավուր պատշաճի չեն արձագանքում․ 

«Եվ սա բերում է հանրային կարծրատիպերի ամրապնդման, մինչդեռ այդ ամբիոնը նաև պետք է օգտագործվեր փոխելու կարծրատիպերը, որոշակի նշաձող հանդիսանալու»,- նշում է նա, հավելելով, որ շատ երկար ժամանակ չի պահանջվում, որ հասարակությունը փոխվի և զերծ լինի բռնության հանդեպ հանդուրժող մոտեցումից և կնոջն ուղղված հանիրավի մեղադրանքներից։

«Մարդիկ հակված են փոխվելու, սակայն այդ փոփոխությունը չի գալիս վերևից, այն մարդկանցից, որոնք սահմանում են այդ նշաձողը և պատասխանատու են այդ փոփոխության համար։ Պետք են միջոցառումներ և, հատկապես, քաղաքական վերնախավերի, հասարակական հայտնի դեպքերի գիտակցության և գործունեության փոփոխություն, միաժամանակ կրթական համակարգ և տեղեկատվական դաշտ։ Միասին եթե գործեն, շատ արագ արդյունքի կհասնենք»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Ողբերգական դեպքին և արձագանքներին մայիսի 6-ի երեկոյան  անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:  «Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր» վերնագրված տեսանյութում Հակոբյանն ասում է. «Առնվազն այս պահին մենք ունենք 3 դեպք, երբ հայրը կամ մայրը ինքնասպանություն է գործել՝ իրենց հետ սպանելով իրենց երեխաներին: Առաջին դեպքում, հանրային կարծիքով՝ կինն է մեղավոր, որ չի մահացել և դեռ պետք է ապրի դրա հետ, բայց միևնույնն է՝ ինքն է մեղավոր, երկրորդի դեպքում կինն է մեղավոր, էնքան էլ մեղավոր չէ, բայց օբյեկտիվորեն հոգեկան խնդիրներ է ունեցել, դրա համար է այդ քայլին դիմել, երրորդի դեպքում կրկին խնդիրը կնոջ մեջ է։ Բոլոր դեպքերում խնդիրը կնոջ մեջ չէ։ Երբևէ մենք այլ լուծում, այլ վարկած առաջ չենք քաշել և մենք կորցնում ենք ընտանիքներ, երեխաներ, մենք իրավունք չունենք այսպես վարվելու մեր կողքին ապրող մարդկանց հետ»,- նշել է Աննա Հակոբյանը։

Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր:

Gepostet von Anna Hakobyan am Mittwoch, 6. Mai 2020

Արփինե Արզումանյան

MediaLab.am


The post «Կնոջ սատանա քայլերն են եղել պատճառը»․ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մեր հասարակության մեջ կնոջը թիրախավորելը շատ սովորական պրակտիկա է appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Так ИИ есть: нейросеть для диагностики эпилепсии и умные очки от Цукерберга

Госдума: У некоторых россиян будет надбавка к пенсии в 2025 году

Работодатели в РФ стали реже отказывать в найме людям старше 50 лет

Современные тренажёры и трибуна для зрителей: Большой парк для собак открыли на юге Москвы

Музыкальные новости

С номером 666. Audi влетела в фуру на скорости 300 км/ч в Подмосковье

Знаки зодиака: Москвички предпочитают украшения со львом

Бизнесмен назвал причину массовой продажи недвижимости Орбакайте у других звезд

РПЛ. ЦСКА — «Ахмат». Прямая трансляция, смотреть онлайн

Новости России

Глава МИД Индонезии Марсуди надела на ГА ООН брошь, которую ей подарил Лавров

Спрос на квартиры в новостройках России снизился на 20%

Певец Данко показал видео из своей гримерки в Пензе

Тепло и пасмурно: синоптики рассказали о погоде в столице в воскресенье

Экология в России и мире

Осень или организм: врач объяснил, кто виноват в усиленном выпадении волос

Азербайджанца-русофоба Амида Юсубова, призывавшего ненависти к русским, приговорили к 3,5 годам заключения

Валерия Чекалина, Алёна Блин, Ксения Бородина, Ольга Бузова, Михаил Галустян, Мария Погребняк, Алана Мамаева: ТНТ презентовал новый проект  «Звёзды в джунглях»

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Спорт в России и мире

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино

Пегула выбила Кудерметову с турнира WTA в Пекине

Moscow.media

Для ремонта дорог в Петербурге в 2025 году ищут подрядчиков

Забетонирована первая опора моста «Парус»

Интервью с вампиром

Hybrid запустил онлайн-академию Hybrid Training Hub











Топ новостей на этот час

Rss.plus






Нижний Новгород вошел в ТОП-5 лидеров климатической повестки городов РФ

Новые фигуранты появились в уголовном деле экс-мэра Сочи

Трем зданиям в Хамовниках вернут исторический вид

Глава МИД Индонезии Марсуди надела на ГА ООН брошь, которую ей подарил Лавров