«Լիվերպուլը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել Մոհամեդ Սալահին։ 32-ամյա վինգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Շուտով դեկտեմբերն է, իսկ ես դեռ պայմանագրի առաջարկ չեմ ստացել: Ես, հավանաբար, ավելի շատ ակումբից դուրս եմ, քան այնտեղ:
Գիտե՞ք, ես երկար տարիներ ակումբում եմ, նման ուրիշը չկա: Բայց, ինձանից կախված չէ: Ինչպես ասացի, դեկտեմբերն է, և ես դեռ ոչինչ չեմ ստացել իմ ապագայի վերաբերյալ։
Ես սիրում եմ երկրպագուներին, և նրանք սիրում են ինձ։ Ի վերջո, դա իմ կամ նրանց ձեռքերում չէ։ Սպասենք ու տեսնենք։
Ես չեմ ծրագրում շուտով ավարտել կարիերան, ուստի ես պարզապես կենտրոնանում եմ մրցաշրջանի վրա: Ես ձգտում եմ հաղթել Պրեմիեր լիգան և հուսով եմ՝ Չեմպիոնների լիգան: Ես հիասթափված եմ, բայց կտեսնենք»,- ասել է Սալահը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո, ում խոսքերն է փոխանցում The Arhletic-ը։