Добавить новость

Вирусолог ответила на вопрос об угрозе эпидемии лихорадки Западного Нила в РФ

Лерчек ответила на вопрос, не жалеет ли о разводе: «Легче дышится»

Молодежное крыло Народного фронта отмечает седьмой день рождения

Брынцалов посетил готовящуюся к капремонту котельную в Балашихе



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սա բացասական ազդակ է ներքին և արտաքին ներդրողների համար. օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ. Սուրեն Պարսյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եթե քաղաքացին թաքցնի կամ չվճարի հինգ միլիոն և ավելի հարկ, ապա օրենսդրական հնարավոր փոփոխությունների արդյունքում ազատազրկման կենթարկվի, ընդ որում՝ նույնիսկ պետբյուջե հարկերի վճարման պարագայում: Մինչդեռ ներկայում հարկային մարմինը բավարարվում է միայն թաքցված կամ չվճարված հարկերը գանձելով: Հարկային տեռոր, բյուջեի բացերը լրացնելու տարբերակ, քաղաքական մահակ: Սրանք այն հիմնական բնորոշումներն են, որոնք տրվում են վերջին շրջանի ամենաաղմկահարույց նախագծին: Ինչո՞ւ է կառավարությունն ընտրել նման կոշտ գործիքակազմ, կացնային քաղաքականություն չարաշահումների, հարկերից խուսափելու դեմ պայքարելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հարկային համակարգի խնդիրները նոր չեն: «Վերջին շրջանում հարկային ցուցանիշների աճը պայմանավորված չէր հարկային վարչարարությամբ կամ հարկային բարեփոխումներով, այլ հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով: Անշուշտ, կար ստվերի որոշակի կրճատում և այլն, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրները մնում էին ու բավականին շատ էին: Իրենք լավ հասկանում են, որ մոտակա ժամանակաշրջանում հարկային հավաքագրությունների մասով բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև արտաքին գործոնները նվազում են: Դրա վառ ապացույցն այս տարվա վեց ամսվա հարկային մուտքերն են, որոնք նախատեսվածից մոտ հինգ տոկոս ավելի քիչ են հավաքագրվել, և արդեն իսկ փորձում են որոշակի վարչարարական, հարկային «բարեփոխումների», խստացումների արդյունքում լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, դրանցից մեկը հարկային օրենսդրության փոփոխությունն է, մասնավորապես՝ մի շարք հոդվածների քրեականացումը: «Նախկինում չորս միլիոն դրամից ավելի հարկային խախտում թույլ տված անձինք ազատվում էին քրեական պատասխանատվությունից՝ վճարելով հարկերը: Ենթադրենք, բացահայտվել է, որ տնտեսվարողը 10 միլիոն դրամի չարաշահում է թույլ տվել, հարկեր է թաքցրել, նա վճարում էր, քրեական պատասխանատվությունից ազատվում: Նոր օրենսդրությամբ առաջարկվում է, որ վճարելուց հետո նույնիսկ նա գտնվի քրեական գործի մեջ, կարող է ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով: Այնտեղ տարբեր դեպքեր կան, որ կարող է նույնիսկ ավելի շատ ժամկետ նախատեսել: Սրա միջոցով փորձում են տնտեսվարողների նկատմամբ որոշակի մահակ կիրառել: Ո՞րն է մահակը: Եթե նախկինում տնտեսվարողը կարող էր վճարել այդ գումարն առանց բացատրություն տալու, ապա այս օրենսդրությամբ նրանք պահանջում են, որ տնտեսվարողը վճարի, ինչպես նաև միաժամանակ համագործակցի հարկային համակարգի՝ պետական եկամուտների կոմիտեի հետ:Դիցուք, եթե թաքցրել է հարկը, նա պետք է այդ հարկը վճարի, ասի, օրինակ՝ ում պատճառով է դա տեղի ունեցել, որտեղից է այդ ապրանքը ձեռք բերել, որը կարող է տնտեսվարողի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել, հանդիպակաց ստուգում սկսվի իր մատակարարի մոտ, ինչը հղի է բազմաթիվ լուրջ տնտեսական կապերի խզմամբ: Սա վտանգավոր տեղ կտանի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, հարկային համակարգի այս գործիքակազմի կիրառման պատճառներից մեկն այն է, որ, ցավոք, ՊԵԿ-ի ղեկավարը տնտեսագետ չէ: «Նա երևույթներին նայում է զուտ իրավական պրիզմայով: Գործնականում բիզնեսները տարբեր են, բիզնեսներ կան, որոնց շրջանառությունը մի քանի միլիարդ դրամ է, նրանց դեպքում հնարավոր է նաև իրենցից անկախ՝ անփութության, օրենքի սխալ մեկնաբանման պատճառով նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն դրամ հարկերի չվճարման կամ թաքցնելու դեպքեր գրանցվեն: Փաստորեն, մի քանի միլիարդ շրջանառություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ կարելի է կիրառել այս օրենքը, մի քանի տասնյակ միլիոն շրջանառություն ունեցողի դեպքում էլ: Ենթադրենք, մեկը հիսուն միլիոն շրջանառություն ունի, տասը միլիոն թաքցրել է, նրան ձերբակալելու են, կարող են ազատազրկել, մյուսը մի քանի միլիարդ դրամի շրջանառություն ունի, նրա դեպքում էլ տասը միլիոն դրամի թերացում է եղել, այդ դեպքում էլ է օրենքը փաստացի կիրառվելու»,-հավելում է տնտեսագետը:

Պարսյանն ընդգծում է՝ այս տրամաբանությունն անընդունելի է: «Այս օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Միգուցե ՊԵԿ-ի մեթոդաբանության մասնագետները, ղեկավարները բարի մտադրությամբ են այս ամենն անում, բայց գործնականում՝ արդեն կիրառման պրակտիկայի ժամանակ բազմաթիվ հայեցողական դեպքեր կարող են լինել, երբ ՊԵԿ-ի աշխատակիցն ինքը կորոշի՝ տնտեսվարողն իրենց հետ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ, և, ըստ դրա, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կամ ոչ»,-կարծիք է հայտնում տնտեսագետը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը մի կողմից շատ խիստ գործիքակազմ է նախատեսում տնտեսվարողների համար, սակայն որևէ հավասարակշռող, իրավական նոր կարգավորում չի նախատեսում հարկային աշխատողների համար: «Նրանք կարող են սխալ ակտեր գրել, սխալ վարչարարություն կիրառել: Շատ հաճախ հարկայինի աշխատակիցը գրում է ակտ այն տրամաբանությամբ, թե՝ թող գնան, բողոքարկեն: Տնտեսվարողն ամիսներ, նույնիսկ տարիներ է ծախսում այդ ակտերը տարբեր ատյաններում բողոքարկելու, իր իրավունքները պաշտպանելու համար: Անշուշտ, սա ժամանակի և գումարների մեծ կորուստ է: Եթե ՊԵԿ-ի ղեկավարությունը փորձում է խիստ մոտեցում որդեգրել տնտեսվարողների պարագայում, ուրեմն այդպիսի մոտեցում՝ ավելի ծանրացնող, ավելի պատասխանատվություն խրախուսող նորմեր պետք է ներդնի նաև կոմիտեի աշխատակիցների համար: Թե՞, ըստ իրենց, ՊԵԿ-ում իդեալական են աշխատում, իսկ բիզնեսում՝ ոչ: Այս օրենքն այս ձևով ներկայացնելը ժամանակավրեպ է և պետք է հրաժարվել օրենսդրական այս փոփոխությունից»,-ասում է մեր զրուցակիցը:

Վստահություն է հայտնում՝ այն բացասական ազդակ է բազմաթիվ ներքին և արտաքին ներդրողների համար: «Հատկապես արտաքին ներդրողների պարագայում նրանք կարող են զգույշ լինել ոչ միայն գումար կորցնելու, այլ նաև ազատազրկման դատապարտվելու առումով: Շատ հաճախ օտարերկրյա ներդրողների համար դա թիվ մեկ զսպող հանգամանքն է կամ իրավիճակը գնահատող կարևոր գործակից է՝ արդյոք իր գործունեության հետևանքով քրեական պատասխանատվություն կարո՞ղ է առաջանալ, թե՞ ոչ: Օտարերկրացիները դրա վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում», - ընդգծում է տնտեսագետը:

Քաղաքացիների հարկային բեռը ծանրացնելուն են ուղղված կարծես վերջին տարիների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, մասնագետներն ասում են՝ պետությունն այսքանով չի սահմանափակվելու, մինչդեռ պետք է տարբերակի, թե որ փուլում որն է առաջնային՝ տնտեսական կարգավորո՞ւմը, թե՞ սոցիալական: «Հարկային վարչարարությունը մոտակա ժամանակաշրջանում նույնիսկ թույլ չի տալիս նախատեսված գումարները հավաքագրել, և այդ պատճառով վարչարարության գործիքների և հարկերի ավելացման խնդիր են ունենալու: Դրանից ելնելով, նրանք փորձում են իրենց պատկերացրած լուծումները տալ, որոնք սխալ են», - եզրափակում է Սուրեն Պարսյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Москве к тушению пожара в здании привлекли корабль «Полковник Чернышев»

Орловскому серийному убийце отказали в отправке на СВО: Федору Продану не дали вступить в ряды отряда «Шторм-Z»

Почти 300 подпольных оружейников задержали сотрудники ФСБ летом

Российские войска освободили Галицыновку, есть продвижение в Долиновке на Покровском направлении

Музыкальные новости

«У вас будет мальчик!» Финалисты шоу «Место силы» предсказали Глюкозе беременность

Все течет, все штрафуется // С 1 сентября меняются суммы наказания для водителей

Подельники Чубайса попались: "Остапу Бендеру XXI века" отрезали щупальца в России

В эфире телеканала «Россия 24» рассказали о Всероссийской антитеррористической тренировке в Подмосковье

Новости России

Депутаты Городской Думы поздравляют калужан с Днем города

Площадь пожара в здании на Бережковской набережной в Москве составляет 1 тыс кв м

Коми получила 15 процентов акций нижегородского банка, фигурировавшего в «деле Гайзера»

ФСБ выявила подпольные оружейные мастерские по всей России

Экология в России и мире

Stephane Rolland осень-зима 2024

И жили они долго и счастливо

«585*ЗОЛОТОЙ» запускает новый сезон проекта об истории культовых мировых украшений

Водитель сервисного локомотивного депо «Сольвычегодск» Артём Тропников стал обладателем золотого кубка Фестиваля силовых видов спорта «Северные Силачи».

Спорт в России и мире

Александрова вышла в третий круг US OPEN, где сыграет против Соболенко

Ига Свёнтек жёстко раскритиковала WTA из-за загруженного календаря

Раскрыты все болезни Елены Рыбакиной. Она пропустила уже восемь турниров в 2024 году

Хачанов проиграл Эвансу в матче первого круга US Open, они играли 5 ч 35 мин

Moscow.media

Bluetooth-сканер штрих-кодов SAOTRON P04 на базе CMOS-матрицы

Соцфонд проиндексирует пенсии работающим пенсионерам в феврале

ТСМ уложил более 684 тыс. тонн дорожного покрытия в Пермском крае

Житель Сургута поверил в байки о "расследовании ФСБ" и перевел мошенникам почти 14 миллионов рублей











Топ новостей на этот час

Rss.plus






Женева уклончиво ответила, запрашивала ли Франция материалы по Павлу Дурову

МЧС: площадь пожара на Бережковской набережной составила 1 тыс. кв. метров

Солнечная погода без осадков ожидается в Москве 31 августа

Почти 300 подпольных оружейников задержали сотрудники ФСБ летом