Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում գրանցված ոչ-ոքին։ Ապրիլի 9-ի հանդիպումը կայացել է Իսպանիայում։ Այն ավարտվեց 3:3 հաշվով։
«Չեմ կարծում, որ նրանք սպասում էին, որ ես կխաղամ ձախ կողմում. Վինիսիուսը միշտ խաղացել է այս դիրքում։ Այսօր մենք դա այլ կերպ արեցինք, սա նոր մարտավարություն է, որը հաջողվեց։ Սա այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք։ Դե, հիմա կմտածենք հաջորդ խաղի մասին։
Անցյալ տարի Մանչեսթերում պարտվեցինք։ Բայց հիմա մենք պետք է հաղթենք այնտեղ։ Բոլոր հնարավորությունները կան։ Ով ամենաքիչը բաց թողնի, նա կանցնի»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: