Добавить новость

Конкурс «Лесник года» прошел в поселке имени Цюрупы под Воскресенском

Кандидат в президенты Польши пообещал «стрелять в мигрантов» на границе

Metaratings: «Динамо» интересуется Тикнизяном

Пелагея подала новый иск к Ивану Телегину из-за особняка за 100 миллионов рублей: подробности

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրականում բանտից չեմ փախել, փախել եմ Թուրքիայից, որը շատ թե քիչ նույն բանն է. այն հիմա դարձել է «մեգա-բանտ»․ Սևան Նիշանյան

Թուրքիայի բանտից փախուստի դիմած և Հունաստանում ապաստան ստացած ստամբուլահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանի խոսքով՝ ինքը իրականում բանտից չի փախել, փախել է Թուրքիայից, որը շատ թե քիչ նույն բանն է, որովհետև հիմա Թուրքիան դարձել է «մեգա-բանտ»:

Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց՝ հիմա հունական մի հին գյուղում գնելով ավերված տներ՝ հույս ունի դրանք վերածել ամառային ակադեմիայի՝ Թուրքիայի և աշխարհի այլ հատվածներից այնտեղ այցելողների համար:

-Պարո՛ն Նիշանյան, Դուք արդեն յոթ ամիս է ազատության մեջ եք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք: Ինչո՞վ եք հիմա զբաղված:

- Ես ապրում եմ Սամոսում՝ Էգեյան ծովի մի գեղեցիկ կղզում: Միշտ էլ երազել եմ այս տարիքում այս կղզում տուն ձեռք բերելու մասին և  շատ շնորհակալ եմ, որ հանգամանքները բերեցին ինձ այստեղ՝ անգամ չնախատեսված ճանապարհով: Հիմա մի հին գյուղում գնել եմ մի քանի տուն՝ հույս ունենալով դրանք վերածել ամառային ակադեմիայի՝ Թուրքիայից և աշխարհի այլ հատվածներից այստեղ այցելողների համար:

- Բանտից փախչելուց հետո Դուք ասել էիք, որ երբ ժամանակը գա՝ կպատմեք մանրամասներ, թե ինչպես փախաք: Գուցե հիմա՞ է ժամանակը:

-Ես իրականում բանտից չեմ փախել: Ես փախել եմ Թուրքիայից, որը շատ թե քիչ նույն բանն է, որովհետև հիմա Թուրքիան դարձել է «մեգա-բանտ»: Անասելի թվով մարդիկ համառ պայքար են տանում այդ ամենից փախչելու համար, քանի դեռ չեն ընկել բռնապետության ճիրանները, կամ էլ քանի երկիրը չի մխրճվել խորը քաոսի մեջ:

Ես դուրս պրծա՝ ռիսկի ենթարկելով ինձ, ինչպես նաև ընկերներիս, որոնք անձնական զոհողությունների էին դիմել՝ օգնելու ինձ կտրել ծովը: Չափից շատ մանրամասներ հայտնելը կարող է նրանց անհարկի անհարմարություն պատճառել:

-Պարո՛ն Նիշանյան, այդ ժամանակ Դուք նաև գրել էիք․ «Թռչունը  թռավ: Մնացածը ցանկանում եմ մնացած 80 միլիոնին»: Միևնույն ժամանակ Դուք լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էիք, որ մի օր վերադառնալու եք Թուրքիա: Ինչպիսի՞ Թուրքիա կցանկանաք վերադառնալ և ի՞նչ կարծիք ունեք այսօրվա Թուրքիայի վերաբերյալ:

-Տարիներ ի վեր, ես ինչպես Թուրքիայում ապրող շատ առաջադեմ ընկերներ, փորձում էի պահպանել և նպաստել, դժբախտաբար, չարաշահված երկրի ապագային: Ես, ցավոք, պետք է ասեմ, որ այլևս հնարավոր չէ նույնքան լավատես լինել: Ապագան, թվում է՝ դժգույն է լինելու: Քիչ հույսեր կան, որ կկարողանամ կյանքումս վերադառնալ այնտեղ:

Գործոնների համադրությունը՝ ցնցող շովինիստական կրթական համակարգը, չափազանց անգրագետ և բարոյապես սնանկացած հանրային ծառայությունը, մարգինալացված մշակութային էլիտան, երկիրը դարձրել են  բռնի, ապակառուցողական մի տեղ: Մեկ հույս ունեմ, որ երկուսն էլ՝ թուրք ազգը և նրա հարևանները դուրս կգան այս  ճգնաժամից հնարավորինս անվնաս:

-Մի անգամ ասել էիք, որ եթե լինեիք Կարո Փայլանի տեղում, Դուք Թուրքիան միանգամից կլքեիք: Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը կամ ինչ-որ բան, որ կարող էր օգնել Ձեզ կամ  կօգնի Կարո Փայլանին չլքել երկիրը, այլ մնալ, ապրել և պայքարել Թուրքիայի ապագայի համար: Որտեղի՞ց  պետք է Թուրքիայում պայքարողները օգնություն ստանան:

-Թուրքիայում միակ քաղաքական շարժումը, որ  համեմատաբար չի կրել ազգայնականների խելագարության ազդեցությունը, քրդական շարժումն է: Այն պետք է աջակցություն ստանա բոլոր հասանելի միջոցներով:

Փայլանով պետք է հիանալ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներսում իր ունեցած հանգիստ, բայց խիզախ դիրքորոշման համար:

- Ես ցանկանում եմ նաև իմանալ Ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Դուք գիտեք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել․ Հայաստանը հայտարարել է Թուրքայի հետ արձանագրությունները մինչև գարուն առոչինչ ճանաչելու մասին: Ի՞նչ եք կարծում՝ դա ճի՞շտ պատասխան է Թուրքիայի անպատասխանատու քաղաքականությանը:

-Վախենամ, որ ես այն մարդը չեմ, որ պետք է Հայաստանին խորհուրդ տա իր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ռազմական առումով, ակնհայտ է՝ Հայաստանը միայնակ չի կարող կանգնել իր երկու թուրք հարևանների առջև, այդ իսկ պատճառով նրա անվտանգությունը պետք է ապահովի՝ պահպանելով Ռուսաստանի աջակցությունը: Ես նաև կարծում եմ, որ կարևոր է աշխատել ձեր արևելյան հարևանի հետ՝ անիմաստ թշնամանքը վերացնելու ուղղությամբ,թե ինչպես՝ ես չեմ կարող ասել:

-Ի՞նչ ապագա եք կանխագուշակում հարևան և ոչ բարեկամ երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին:

-Հույս ունեմ, որ դրանք չափազանց վատը չեն լինի:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:
Նախորդ տարվա հուլիսի 14-ին թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ հայազգի հայտնի լեզվաբանը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Песни ожидания

Metaratings: «Динамо» интересуется Тикнизяном

Вместе с мигрантом "погорит" и чиновник: Озвучен эффективный способ снизить нелегальную миграцию

Умерла сценаристка «Евлампии Романовой» Виктория Евсеева

Музыкальные новости

Спектакль "Чайка" в Театре Моссовета станет одним из ожидаемых спектаклей сезона

В преддверии Дня знаний сотрудники Клинского ОВО совместно с солистом группы «На-на» Владимиром Политовым поздравили воспитанников Центра помощи семье и детям «Клинский»

SHAMAN отреагировал на снятие Джо Байдена с президентской гонки: «Я сделал все, что мог»

Антонов: Россия будет добиваться восстановления прав на дипсобственность в США

Новости России

Metaratings: «Динамо» интересуется Тикнизяном

Стало известно как настроить области печати таблицы в «Р7-Офис» 

«Довели до панических атак»: шеф-повар из Ставрополя — о закулисье «Адской кухни»

1 сентября в Москве будет рекордно жарким - Гидрометцентр

Экология в России и мире

Новые дисциплины и правила судейства представят на соревнованиях по фитнес-аэробике в Анапе

«585*ЗОЛОТОЙ» запускает новый сезон проекта об истории культовых мировых украшений

Жители Сыктывкара помогут сделать родной город чище

Мегадискотека Детского радио «Дети как звезды!» пройдет 1 сентября в Москве и Санкт-Петербурге

Спорт в России и мире

Рублев обыграл Лехечку и вышел в четвертый круг US Open

Хачанов проиграл Эвансу в матче первого круга Открытого чемпионата США

Рублев стал участником рекордного пятисетового матча на турнирах Большого шлема

Зверев выиграл 100-й матч на турнирах «Большого шлема»

Moscow.media

3 региона Северного Кавказа лидируют по частоте страховых случаев и рисков мошеннических действий по ОСАГО

Радио Romantika рекомендует open-air «Легенды мирового рока»

В Свердловской области повысили плату за капремонт жилья

Парад планет над Россией: всё, что вам нужно знать











Топ новостей на этот час

Rss.plus






Конкурс «Лесник года» прошел в поселке имени Цюрупы под Воскресенском

Основатель «Кофейного навигатора» Сергей Бабуров рассказал как кофейням справиться с нагрузкой в час-пик

1 сентября в Москве будет рекордно жарким - Гидрометцентр

Пелагея подала новый иск к Ивану Телегину из-за особняка за 100 миллионов рублей: подробности