Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, օգտվելով տևական անձրևի դադարից, ամուսնու՝ 96-ամյա արքայազն Ֆիլիպի հետ Նորֆոլքի եկեղեցի է այցելել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարեց միապետն ու նրա կողակիցը վայելել են արևի շողերն ու ոտքով քայլել դեպի եկեղեցի:
Էլիզաբեթ 2-րդը, թագավորական կարմիր հագած, եռանդուն քայլել է՝ ճանապարհին կանգ առնելով ու ողջունելով իր համար հավաքված շարքային քաղաքացիներին: Նա նաև վերցրել է իր համար պատրաստված համեստ ծաղկեփունջը:
Էլիզաբեթ 2-րդը համարվում է ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում ամենաերկար կառավարող միապետը: